Թունյանը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նման բնակարան է գնել Լոնդոնում, որն արժե ավելի քան կես մլն դոլար։ Նման մի շքեղ բնակարան էլ նա գնել էր ԱՄՆ-ում։ Թունյանն ինքը չէր հերքել այս տեղեկությունը
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Չեմ ուզում ասել, թե քանիսին եմ խոցել մարտում: Գլուխ գովելու բան չի: Մարդու վրա կրակելը դժվար է, անգամ, եթե թշնամիդ է: Բայց ես չեմ հասկանում իմ թշնամուն` ինչքան պիտի չարացած լինես, ատելությունդ ինչքան խորը պիտի լինի, որ դիակի վրա ձեռք բարձրացնես…
Երեք օր դիմադրեցին: Երեք օր մեր կողքին էին: Հակառակորդի տանկը հարվածեց ու… տղերքը զոհվեցին: Հիմա չեմ հավատում, որ մեր վերջին կռիվն էր միասին: Ղարիբը ծառայության ընթացքում պարգեւատրվել էր «Արիության համար» մեդալով, Ազնավուրի հայրը, քեռին զոհվել էին առաջին պատերազմի ժամանակ, Նվերն էլ եղբոր գրկում մահացավ… Մի՛ հարցրեք` ինչ է պատերազմը…
Սպառելով հաստիքային զինամթերքը՝ նա ծանր վիրավոր ընկերոջը առաջնագծից դուրս է բերել 30 մ հեռու գտնվող արթուն հերթափոխի խրամաբջիջ, որտեղից կապվել է գումարտակի հրամանատարի հետ, ներկայացրել կարևոր տեղեկություններ օպերատիվ իրավիճակի մասին և հաղորդել, որ հենց նոր իր կողքին զոհվեց զինակից ընկերը, իսկ ինքը վերջին նռնակը մարտական վիճակում պահած պատրաստվում է կասեցնել թշնամու առաջխաղացումը: Նա ուժ է գտել իր մեջ օգնության հասած խմբի հրամանատարին զգուշացնելու վտանգի մասին:
Առաջացանք դիրք, որտեղ չորս վիրավոր զինծառայողներ էին` ժամկետայիններ: Ուզում էինք տարհանել, բայց սկսեցին մեզ հետ վիճել, քաշքշել, թույլ չէին տալիս: Ասում էին՝ թողեք, մենք պիտի կռվենք: Մի կերպ համոզեցինք: Ափսոս, անունները չեմ հարցրել:
Ազատամարտիկ Ալեքսանդր Հարությունյանը Երեւանի Էրեբունու շրջանի Երկրապահ կամավորականների միության անդամ է, ապրիլի 3-ին որդու` 32-ամյա Արմանի հետ մեկնել է առաջնագիծ:
Ծաղկաձորում վիճաբանությունն ավարտվեց մարմնական վնասվածքներով:
Մայիսի 12-ին, ժամը 18.38 -ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտակայքում տեղի է ունեցհել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մեծ թափով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Քաղաքի այս հատվածում նախատեսվում է հիմնել չորսհարկանի շենք: Կառուցվող շենքը գտնվում է քաղաքի Ռուսթավել եւ Ղորղանյան փողոցների անկյունում, Սուրբ Նշան եկեղեցու մոտակայքում:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայից գողություն կատարած անձի ինքնությունը։
Շվեդական «Աֆտոնբլադետ» օրաթերթը, անդրադառնալով «Եվրատեսիլ» մրցույթին հայ մասնակից Իվետա Մուկուչյանի կողմից ԼՂՀ դրոշի ցուցադրմանը, նաեւ հարցազրույց է տպագրել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ։
Կողը հաստ բան է էլի էդ կռիվը: Դո՛ւ ես խփում, քե՛զ են խփում: Ժպտում ես, կատակում, բայց զոհվելու մասին միտքն անընդհատ գլխումդ է, ընկճվում ես ու նորից ոգեւորվում… Չորս օր այդպես էր… Կռվում էինք ոչ այնքան մարդու, որքան զրահատեխնիկայի դեմ…
DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադրվել սոցիալապես անապահով 46494 ընտանիքների…
Նախագծով նաև նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ն դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս է պատճառել:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանը և Գուգարքի ոստիկանության բաժնի պետ Արթուր Շահվերդյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Քննչական կոմիտեի քննվող գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ Դավիթ Աբրահամյանը: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Համազեկուցողները շեշտել են, որ հայաստանյան քաղաքական ուժերի հետ հանդիպումներում ԼՂ հակամարտության հարցում ընդգծված է եղել միասնականության ոգին և համախմբվածությունը: Նրանք շեշտել են, որ ԼՂՀ ՊԲ զինծառայողի սպանության, գլխատման և հրապարակման փաստը պատրաստվում են ներկայացնել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացում «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի բնակիչները: Ցուցարարների խոսքով՝ իրենք Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու գործունեությունից տուժածներն են:
Ռազմաարդյունաբերական համակարգը զարգացնելու համար կկազմակերպվեն քննարկումներ, որոնց կմասնակցեն թե՛ շահագրգիռ պետական գերատեսչությունները և կազմակերպությունները, թե՛ ՏՏ լուծումներ առաջարկող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
«Մայրական մահացությունը Հայաստանում նվազել է: Գիտեք, որ այդ ցուցանիշը միջազգային կառույցների կողմից գրանցված ցուցանիշ է, սակայն սա մեզ չի կարող որևիցե կերպ հանգստացնել: Մենք ամեն օրվա հսկողություն ենք դրել՝ բոլոր կրիտիկական դեպքերի հետ կապված: Եթե դեպքը չի ավարտվել մահվան դեպքով, դա չի նշանակում, որ մենք դա չպետք է խորը ուսումնասիրենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով վերջերս «Սլավմեդ» բժշկական կենտրոնում գրանցված ծննդկանի մահվան դեպքի մասին:
Մայիսի 13-14-ը առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 16-17-ը շրջանների մեծ մասում՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կրեմլը քաղաքականություն չի տեսնում «Ռոսսելխոզնադզորի» մտադրության մեջ, որը որոշել է ամբողջությամբ արգելել Թուրքիայից մրգերի ու բանջարեղենների մատակարարումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Կոմերսանտ» պարբերականը գրել էր, որ ապրիլյան գործողություններից հետո այրվածքների համար անհրաժեշտ միջոցներ չեն եղել, արտահերթ կարգով Ռուսաստանից են բերվել: Անդրադառնալով այդ հրապարակմանը՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ բազմաթիվ շահարկումներ կարող են լինել, պետք է զերծ մնալ այդ շահարկումներից:
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այս պահին մեկ զինծառայողի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մի զինծառայող էլ «Էրեբունի» բժշկական կենտրոնոմ է գտնվում: