«Հաց բերողին» վիրահատում են. hetq.am
«Հետք»-ը քիչ առաջ խոսել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հետ, ով հայտնել է, որ իրեն շտապ հոսպիտալացրել են. նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ նրան վիրահատելու են: Արթուր Սարգսյանը հայտնել է, որ կտրուկ վատացել է ինքնազգացողությունը, և իր հիվանդությունների հետ կապված մի վիրահատություն են անելու:
Քիչ առաջ էլ «Հետք»-ի լրագրողը զրուցել է մոր՝ տիկին Դոնարայի հետ, ով հայտնել է, որ արդեն կես ժամ է սկսել են վիրահատությունը:
Հիշեցնենք, որ Արթուրն օրեր առաջ էր դուրս գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել էին դատապարտյալների հիվանդանոցից 25-օրյա հացադուլից հետո: