
Իսակովի պողոտայում կկառուցվի Չինաստանի դեսպանության նոր շենք

ՀՀ կառավարությունը Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայում կհատկացնի 1,5 հեկտար տարածք, որտեղ կկառուցվի Չինաստանի դեսպանության նոր շենք:
Համապատասխան համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Դեսպանության նոր շենքի կառուցումից հետ չինական կողմը կհանձնի Բաղրամյանի պողոտայում գտնվող դեսպանության շենքը»,-ասաց Քոչարյանը: