Բաժիններ՝

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը խոսել է Ստամբուլի նահանգապետարանի ուղարկած գրության մասին

2017-­ի մարտի 15-­ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը խոսել է Ստամբուլի նահանգապետարանից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղարկված գրության վերաբերյալ, որով նահանգապետարանը պատրիարքի ընտրությունների գործնթացի սկսելը համարում է «իրավաբանորեն անհնար»: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտնել է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը մի խումբ հոգևորականների հետ գնալու են Ստամբուլի նահանգապետարան:

«Ստամբուլի նահանգապետարան կատարվելիք այցին ես չեմ մասնակցելու: Այցի ժամանակ հոգևորականները պարզաբանելու են պատրիարքի տեղապահի ընտրությունների կազմակերպման տրամաբանությունը: Դրանից հետո հայտարարություն կլինի: Այդ ամենը տեղի կունենա առաջիկա օրերին և ես էլ այդ ընթացքում այստեղ կլինեմ»,-­ ասել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-­ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում:

Պատրիարքի տեղապահի ընտրության ավարտին տեղապահի ընտրություններում պարտված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրապարակել է Ստամբուլի նահանգապետարանի կողմից ուղարկված մի գրություն, որով պատրիարքական ընտրությունների գործընթացի սկսելը համարվում է «իրավաբանորեն անհնար»:

Աթեշյանը գրությունը հրապարակել էր այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ ինքը չի ընտրվել տեղապահի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս