Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել են գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարական կազմի հրահանգչամեթոդական հավաքները: Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 սպաների հետ պարապմունքներն անցկացվել են «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա:
Երեկ մայրաքաղաքի մարզադպրոցների մեկի բակում տարեց տղամարդու դի է հայտնաբերվել:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի Վարդենիկ համայնքի հատվածի շինարարությունը նախատեսվում է սկսել հունիսին:
Մայիսի 31-ին, hունիսի 1-4-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է իր վրա վերցնել Հայկական ԱԷԿ-ից բանեցված միջուկային վառելիքի պահպանումն ու վերամշակումը:
Մայիսի 28-ին, ժամը 21-ի սահմաններում, «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի գյուղամիջյան ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1999 թ. ծնված Նվեր Խաչատուրյանը, տեղում մահացել է:
Նստած լսում ու մտածում եմ, ի՞նչը պահել խիստ հսկողության տակ, ընտրովի օրինականությո՞ւնը, թե՞ ապօրինությունն այն դեպքում, երբ ապօրինի կառույցն օրինականացնելու գործընթացը տերն արդեն սկսել է, որի մասին Ազատություն ռադիոկայանին տվված հարցազրույցում ասաց ինքը:
Ռուսաստանյան արտադրության ԱԹՍ-ներից մեկի հիմքի վրա ռուսաստանցի մասնագետները մտադիր են ստեղծել ինքնասպան անօդաչու թռչող սարք:
«Ըստ մեր կատարած ուսումնասիրությունների, Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը խիստ զարգացած են, առաջին հերթին, ողջ դատական համակարգում, երկրորդ տեղում թաղապետարաններն են, երրորդ տեղում՝ առողջապահության համակարգն է»:
ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը դատապարտում է ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի «թիկնապահների» մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքը:
«Լինելով նախկին ռազմական բժիշկ, երբ համեմատում եմ, ակնհայտ մեծ պրոգրես կա, և այն փոքրիկ թերությունները, որ այսօր կարող են լինել, շտկելի են։ Ծառայությունը կատարվում է գործող սանիտարական նորմերի համաձայն, իսկ առաջին բուժօգնությունը լավ էր կազմակերպված»։
Զարմանում եմ, որ տեղական վերահսկիչ կառույցները, որոնք այդ ծառայությունը պետք է մատուցեին, որևէ հարց չբարձրացրին: Մենք այդ կարտոֆիլի վրա հայտնաբերել ենք չորս հիվանդություն՝ միջուկային փտում, սևաոտիկ, թաց փտում և ֆիտոֆտորա»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 36-ը:
Ծանր հիվանդությունից հետո մահացել է Մհեր Դավոյանը: Նկարիչ Արտակ Բաղդասարյանը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ Մհերը առողջական խնդիրներ ուներ, բուժվում էր. «Երեկ վիճակը կտրուկ վատացավ, բժիշկները շտապ վիրահատություն կատարեցին, սակայն դա չօգնեց»:
ՀՀ զինված ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել առաջադրված խնդիրները:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 23-23.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.42մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել 205.87 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մայիսի 29-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում hաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի աջ կեսի և ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Եղիշե Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
«Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան մասնակի պատասխանատվության խնդիր ունի: Գերմանիայի հասարակական, քաղաքական, գիտական շրջանակում հասկանում են, որ իրենց երկիրը պատասխանատվության իր մեծ բաժինն ունի: Նա կարող էր կանգնեցնել ցեղասպանությունը, բայց դա չարեց: Այդ մասին վկայում են Գերմանիայի դիվանագետների նամակները: Եթե Գերմանիան ուզում է լրիվ ազատվել պատմության սև էջերից, ապա պետք է հաշվի նստի Հայոց ցեղասպանության իրողության հետ»:
«Նժդեհի արձանի համար ներկայացված էր 10-11 աշխատանք, ընտրվեց 5 աշխատանք, որից հետո նորից գաղտնի քվերակությամբ ընտրվեց սա՝ Գագիկ Ստեփանյանի աշխատանքը: Ինչո՞ւ սա ընտրվեց, որովհետև մնացած բոլոր աշխատանքներում Նժդեհը ներկայացված էր կա՛մ ձիով, կա՛մ թրով, կա՛մ զենք ու զրահով և այլն: Մենք ընտրեցինք այս աշխատանքը, որը հետագայում, իհարկե, որոշակի ձևափոխումներ ունեցավ»:
Մայիսի 27-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Կ. Ն.-ին:
Ժ.16:07-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի «Սայաթ Նովայի» անվան քաղաքային այգում ուժեղ քամուց մոտ 10մ բարձրության եղևնի է ընկել, ծառի մոտ հայտնաբերվել է վիրավոր բու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 29-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կարճևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ըստ նախարարի` չեն կարող արգելել, որ դպրոցն ունենա համազգեստ, և աշակերտները կրեն սև-սպիտակ հագուստ: Նա նշեց, որ, եթե համազգեստ ունենալը կամավոր չէ, և ծնողները դեմ են, պետք է բողոքեն: Դիտարկմանը, որ այդ դեպքում էլ երեխան է հարվածի տակ հայտնվելու, և դա անուղղակի ձևով կազդի նրա վրա, Լ.Մկրտչյանը պատասխանեց. «Դպրոցական համակարգի շատ կարևոր հատկություն է իրենց սեփական համազգեստի ձեռք բերելը: Պետք է մտածել այդ ուղղությամբ»:
Մայիսի 29-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում այրվում է հացի փուռ:
Մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 28-ին, ժամը 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «30-ամյակի» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 28-ին, ժամը 23.37-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 85/5 հասցեում գտնվող՝ թիվ 76 մանկապարտեզում:
Ըստ մեղադրանքի՝ սակայն, ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ուղեգրով կատարված Հոլտեր-մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ զինակոչիկի մոտ հայտնաբերվել է սրտի հիվանդություն, նա ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և վաղաժամկետ զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
«Մարմնովս սարսուռ անցավ։ Չկարողացա լուսացնել։ Առավոտյան լուսաբացին սրճում էինք հարևանուհուս տանը։ Նրան պատմեցի, որ Գրիգորի ձայնն եմ լսել։ Ասաց՝ Անահի՛տ, վե՛րջ տուր, հնարավոր է՝ քեզ թվացել է։ Այդ խոսակցության ընթացքում իրենց ժամացույցը կանգնեց…»։