Բաժիններ՝

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Հայկական ԱԷԿ-ից բանեցված վառելիքի վերամշակմամբ

«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է իր վրա վերցնել Հայկական ԱԷԿ-ից բանեցված միջուկային վառելիքի պահպանումն ու վերամշակումը: Այդ մասին  լրագրողներին հայտնել է ռադիոակտիվ թափոնների, բանեցված միջուկային վառելիքի եւ շահագործումից միջուկային եւ ռադիացիո վտանգավոր օբյեկտների դուրսբերման բնագավառում «Ռոսատոմ»-ի պետական քաղաքականության տնօրեն Օլեգ Կրյուկովը:

«Ինչ վերաբերում է բանեցված միջուկային վառելիքի հետ վարվելու վերաբերյալ միջազգային պարտավորագրերին, այն պետք Է վերադարձվի արտադրող երկիր: Միանգամայն հնարավոր է Հայաստանից վառելիքի վերամշակումը»,-ասել է Կրյուկովը «ԱտոմԷքսպո-2016» համաժողովում:

Նրա խոսքով՝ բանակցություններ ընթանում են, բայց դրանք «դեռեւս որոշակի ուրվագիծ չունեն, այժմ վառելիքը գտնվում Է Հայաստանում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս