Խնջույքի ընթացքում ծագած վեճը հանգուցալուծվեց վնասվածքներով:
39 միլիոն դրամի ոսկյա զարդերի և 157.000 դրամի գողության հետքերով:
Հայաստանի քաղաքացիներն ավելի հեշտությամբ կկարողանան այցելել Շվեյցարիա: «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին հավանություն տալու հարցը կքննարկվի ՀՀ կառավարության առաջիկա նիստում՝ հունիսի 2-ին:
«Որքան սոցիալապես անապահով ընտանիքներ ունենք, բայց երեխան մուրացկանությամբ չի զբաղվում: Այստեղ ծնողի դերն է շատ կարևոր: Մեր հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողը տեղյակ է, ինքն է երեխային դրդում փող մուրալու: Այստեղ մեր գործն ավելի է բարդանում, որովհետև ծնողը մեր կողքին չէ»,- ասաց Նելլի Դուրյանը: Նա ներկայացրեց մի կնոջ հետ կապված դեպք, երբ ծնողն ինքն է իր երեխայի հետ գալիս փող մուրալու:
Դեղատնից կատարված 11 միլիոն դրամի ապրանքների գողությունը բացահայտվեց:
Շիրակի մարզի սահմանային համայնքներն այսօր դատարկվում են: Արտերկրի ճամփան շիրակցիները բռնում են ընտանիքներով:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, Երևանի Միքայելյան փողոցի 3 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ալեքսեյ Ակլունցին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
«Եթե Հայրենիքը պահանջի՝ մենք սահման պահող զինվոր ենք դառնալու». ոստիկանության ծառայողները:
Դպրոցից կատարված համակարգիչների գողությունը բացահայտվեց:
2011 թ. դեկտեմբերի 30-ին ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանի կողմից վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի աջակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի առնչությամբ ստացվել է Դատարանի 2016 թ. մայիսի 17-ի գրությունը, որով հաստատվում է հաղորդագրության ստացումը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ կարևորում է առավել հրատապ լուծման կարիք ունեցող հարցերի համատեղ քննարկման ձևաչափը: «Ուզում եմ իմ գործընկերների կողմից ողջունել և կարևորել մեր համատեղ աշխատանքը: Մենք չափազանց կարևոր խնդիր ենք այսօր փորձում լուծել, ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները փորձում ենք ինտեգրել ամբողջ հանրապետության սոցիալական համակարգին՝ զարգացման միտումներ ապահովելով»,- նշել է նախարար Սեյրան Օհանյանը:
Ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկի բնակիչը վիճաբանում է կնոջ ու դստեր հետ, ծեծի ենթարկում նրանց: Նույն օրը նշված ահազանգի հիման վրա նշված վայր է մեկնել ոստիկանության տեսուչ Ս. Մինասյանը, ում նկատմամբ ևս կիրառվել է բռնություն։
Հրապարակվեց վկայի՝ նախաքննության ընթացքում տված առաջին ցուցմունքը. որի համաձայն՝ 2015թ. մայիսի 4-ին, 13:45-ի սահմաններում ավտովերանորոգման կետ են մտել իրեն անծանոթ երեք անձինք, նրանցից մեկը հարցրել է, թե ումն է դրսում կանգնած մեքենան, ինքը պատասխանել է, որ իրենն է, խնդրել են տեղափոխել իրենց, ասել, որ ընկերոջ սիրտը լավ չէ, մեռնում է:
Առինջում կատարված ավազակային հարձակման մանրամասները:
Ավազակային հարձակում՝ դանակի սպառնալիքով:
«Հիմնականում դեպքերը վերաբերում են 16 տարին չլրացած անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալուն: Ի դեպ, այդ դեպքերի մի մասն ի վերջո ավարտվում է ամուսնությամբ: Նման դեպքեր հատկապես մարզերում են գրանցվում` Գեղարքունիքում, Շիրակում»,-ասաց Նելլի Դուրյանը:
«Այստեղ ևս կա այս խնդիրը. անընդհատ հայտնվում են հիպերմարկետներ, որոնք հենց իրենց առկայությամբ արդեն իսկ խոչընդոտում են Փոքր և միջին ձեռնարկությունների աշխատանքին՝ կենտրոնական հատվածներում, բնակելի հատվածներում: Իրականում քաղաքականությունը պետք է այնպես կատարվի, որ նման մեծ հիպերմարկետները լինեն միայն ոչ բնակելի հատվածներում, իսկ բնակելի հատվածում ունենանք առևտրի ոլորտում ՓՄՁ-ներ»:
Հունիսի 1-5-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Միաժամանակ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկները, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ իրականում հիվանդ ու անվճարունակ դատապարտյալներին որպես առողջ ձևակերպելու արդյունքում վերջիններս առանց բուժվելու հետ են ուղարկվել տարբեր քրեակատարողական հիմնարկներ:
2016թ. Մայիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ներքին Պտղնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեի բնակիչ Թեմուր Մարգարյանի դին:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և հետագա ընթացքում մեր բոլոր այն քաղաքացիներն ովքեր կամավորագրվել են հայրենիքի պաշտպանության գործին գտնվում են իշխանությունների ամենօրյա ուշադրության ներքո:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է 3 անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիաբազայի բանակային օդուժի երիտասարդ օդաչուներն սկսել են կատարելագործել լեռնային-ժայռոտ տեղանքում ուղղաթիռների վայրԷջքներն ու վերթիռները:
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ը` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունը՝ Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու նպատակով Ժիրայր Սէֆիլյանին բանակցություններ վարելու լիազորություններ տալու վերաբերյալ:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Սերգեյ Սերգեյի Դավթյանը պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե «ըստ երևույթին Նժդեհի արձանի նմանությունը Պետրոս Առաջինին պայմանավորված է նրանով, որ քանդակագործը սովորել է Սանկտ Պետերբուրգում։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մայիսի 25-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին:
Մայիսի 30-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը թիվ 37 երթուղու ավտոբուսում 1960 թ. ծնված Վարդան Ս.-ի գրպանից գողացել էր դրամապանակը:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության «խոշորի» ներկայացուցիչները ստուգումներ են իրականցնում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի «ՍԱՍ գրուպ» ընկերությունում: