Բաժիններ՝

Անձնական խուզարկության են ենթարկել Գյումրի քաղաքի բնակչին

Մայիսի 27-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Կ. Ն.-ին:

Վերջինիս մոտից հայտնաբերել են թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ` առկա երեք առանձին չափաբաժիններով, ընդհանուրը` 2,0 գրամ քաշով սպիտակ փոշենման, բյուրեղանման զանգվածով:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս