
Քանի՞ թիկնապահ ունի Գագիկ Բեգլարյանը

ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը դատապարտում է ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի «թիկնապահների» մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա. Առաքելյանն ասաց, որ ինքը դեպքի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից:
«Ձեր հարցը պետք է ուղղված լինի իրավապահ մարմիններին, որովհետև սահմանված կարգով հիմա քննություն է ընթանում: Երեկ նախարարը հայտարարություն արեց, որ այդ մարդիկ իր թիկնապահները չեն, եթե չեմ սխալվում՝ ընդամենը մեկն է որպես մեր աշխատող ձևակերպված»,- նշեց փոխնախարարը:
Խոսելով այն մասին, թե քանի՞ թիկնապահ ունի նախարարը, փոխնախարարը նշեց, որ Գ. Բեգլարյանը հայտարարել է, որ ինքը թիկնապահներ չունի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: