Եղևնին ընկել է ուժեղ քամուց, ծառի մոտ հայտնաբերվել է վիրավոր բու
                                    Ժ.16:07-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ 911 ծառայություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի «Սայաթ Նովայի» անվան քաղաքային այգում ուժեղ քամուց մոտ 10մ բարձրության եղևնի է ընկել, ծառի մոտ հայտնաբերվել է վիրավոր բու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մինչ փրկարարների դեպքի վայր մեկնելը Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության «Բնապահպանության բաժնի» պետի տեղակալ Դեմիրչյանի կողմից բուն տեղափոխվել է Լոռու մարզային փրկարարական վարչություն՝ համապատասխան օգնություն կազմակերպելու նպատակով: Ժ.17:35-ին ՄՓՎ ՕԽ-ն՝ Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Դալլաքյանի գլխավորությամբ, վիրավոր բուն տեղափոխել և հանձնել է բժիշկ-անասնաբույժ Սարգիս Հակոբյանի խնամքին (կանչի վայր` ժ.17:45-ին, վերադարձ ՝ ժ 18:20-ին): Պարզվել է, որ թռչնի թևը կոտրված չէ, մի քանի օրվա խնամքից հետո նա կկարողանա թռչել:

Բժիշկ-անասնաբույժ Ս. Հակոբյանը ապահովել է անհրաժեշտ պայմաններ՝ խնամքն իրականացնելու նպատակով:



Լոռու մարզային փրկարարական վարչություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    