
Դանակահարության Կապանում

Մայիսի 29-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում hաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի աջ կեսի և ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1983 թ. ծնված Եղիշե Հ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նույն օրը, ժամը 02.45-ին, 1966 թ. ծնված Սպարտակ Դ.-ն դիմում-մեղայական է ներկայացրել, որ մայիսի 28-ին, ժամը 23-ի սահմաններում, Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել է Եղիշե Հ.-ին` պատճառելով վնասվածքները:
Սպարտակ Դ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Սպարտակ Դ.-ն ձերբակալված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: