Բաժիններ՝

Ռուսաստանը ստեղծում է սեփական ինքնասպան ԱԹՍ. ՏԱՍՍ

razm.info. Ռուսաստանյան արտադրության ԱԹՍ-ներից մեկի հիմքի վրա ռուսաստանցի մասնագետները մտադիր են ստեղծել ինքնասպան անօդաչու թռչող սարք: Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի սեփական աղբյուրներին հղումով այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:
Հասնելով նշանակված թիրախին անօդաչու թռչող սարքը պայթելու է՝ խոցելով թիրախը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հավելյալ ծախսերից խուսափելու համար մասնագետները որոշել են նոր սարքի նախագծման փոխարեն վերափոխել արդեն արտադրվող ԱԹՍ-ներից մեկը և պայթուցիկ լիցք տեղավորել նրա վրա:

«ՏԱՍՍ»-ը զրուցել է նաև ռուսաստանյան «Անօդաչու ավիացիա» պարբերականի խմբագիր Դենիս Ֆեդուտինովի հետ, ով նշել է, որ նմանատիպ սարքն ավելի էժան կլինի, քան հարվածային ԱԹՍ-ն:

Փորձագետի խոսքով՝ եթե հետախուզական ԱԹՍ-ները հայտնաբերում են թիրախը, փոխանցում դրանց կոորդինատները խոցման միջոցներին, ինչից հետո վերջիններս խոցում են թիրախը, ապա ինքնասպան ԱԹՍ-ի դեպքում այս շրջանը կրճատվում է՝ սարքն ինքն է խոցում հայտնաբերած թիրախը: Այս անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել մասնավորապես ՀՕՊ ռադիատեղորոշման կայանների խոցման համար:

Փորձագետի նաև հիշեցրել է, որ ինքնասպան ԱԹՍ-ներ կիրառվել են նաև Արցախում ապրիլյան մարտերի ժամանակ. ադրբեջանական կողմը կիրառել է իսրայելական Harop ինքնասպան ԱԹՍ:

Ադրբեջանն ապրիլյան մարտերի ժամանակ իրոք կիրառել է ինքնասպան ԱԹՍ-ներ, մասնավորապես Harop: Սակայն հայկական կողմն իր հերթին կարողացել է խոցել դրանցից մի քանիսը:

o

UAV_08.04.16

UAV_08.04.16_1

UAV_08.04.16_2

Ադրբեջանի զինուժի խոցված ԱԹՍ-ի բեկորներ. լուսանկարը՝ Արշակ Զաքարյանից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս