Բաժիններ՝

«Եթե անհրաժեշտություն լինի՝ բոլոր բժիշկները հոգեբանորեն պատրաստ են լինել ռազմական բժիշկներ»

Սահմանից օրերս վերադարձած նախկին ռազմական բժիշկ Վարուժան Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ շատ հեշտ է ու կարելի է գտնել շատ պատճառներ և ասել՝ այս է պակաս, այն է պակաս, կամ նորմայից շեղումներ կան, բայց ըստ նրա՝ ռազմական բժշկությունն ունեցել է լուրջ զարգացում.

«Լինելով նախկին ռազմական բժիշկ, երբ համեմատում եմ, ակնհայտ մեծ պրոգրես կա, և այն փոքրիկ թերությունները, որ այսօր կարող են լինել, շտկելի են։ Ծառայությունը կատարվում է գործող սանիտարական նորմերի համաձայն, իսկ առաջին բուժօգնությունը լավ էր կազմակերպված»։

Հարցին՝ այս ընթացքում տարբեր պարագաներ էին ուղարկվում Արցախ, իսկ ռազմական բժշկության ոլորտում ինչի՞ կարիք կա, նա պատասխանեց.

«Դա շատ հարաբերական է: Այսօր բանակն ապահովված է անհրաժեշտ միջոցներով, բժշկական ունեցվածքով, տեխնիկայով, ավտոտեխնիկայով: Իհարկե, եթե ավելի շատ լինի, շատ ավելի լավ, օժանդակությունը, կարծում եմ՝ նպատակային կօգտագործվի: Այնտեղ ես տեսա բազմաթիվ նոր սանիտարական մեքենաներ, բնականաբար, նման հարցերն առաջանում են այս իրադարձությունների ժամանակ»:

Ըստ նրա՝ մասնագետների պակաս ոլորտում չկա. «Առողջապահության ոլորտի բոլոր բժիշկները հոգեբանորեն պատրաստ են լինել ռազմական բժիշկներ, եթե անհրաժեշտություն լինի: Մեր երկրի այսօրվա ռազմական բժշկությունն ունի մեծ առաջընթաց և ավելի բարձր է կանգնած քաղաքացիական բժշկությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս