Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել է զինված խմբավորում ստեղծելու կասկածանքով:
Հունիսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Հունիսի 20-ից մինչև 27-ը ամեն օր ժամը 10.00-19.00 կդադարեցվի ջրամատակարարումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ հասցեներում. Րաֆֆու փող. 45, 47, 49 համարներ, Անդրանիկի փող. 58, 60, 62, 64, 66, 68, 72, 74, 76, 78, 80, 82, 84, 86, 88, 90, 92, 94, 96, 98, 100, 102, 104, 108, 114, 116, 118, 120, 122 համարներ:
Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են հուշագիր ստորագրել Ադրբեջանի տարածքում դեղագործական արտադրություն հիմնելու մասին, հայտնում է Trend գործակալությունը:
Պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Տեղեկացնում եմ, որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությամբ ս.թ. հունիսի 17-ից 24-ը Նախիջևանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին:
Արարատի մարզի 32-ամյա բնակչուհին հունիսի սկզբներին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, ով ապրել է մեկ օր։
Հունիսի 20-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների թաղամասում՝ 10-րդ դպրոցի հարևանությամբ, հունիսի 6-ին արձանագրված ակտիվացած սողանքային երևույթներից տեղում ստեղծված իրավիճակի գնահատման համար դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ն, առանց անձի համաձայնության, սոցիալական կայքերի միջոցով, ապօրինի տարածել է օրենքով չնախատեսված, անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ և պոռնկագրական բնույթի նյութեր:
«Մենք ձվերը արևի տակ ենք դրել, փչացած լոլիկներ էլ ունենք, ա՛յ դրանցով պետք է դիմավորենք, ես զարմանում եմ այդ մարդու համարձակության վրա, ինչպե՞ս է համարձակվում գալ»: Նա նշեց, որ, եթե իրենց չհաջողվի տեսնել Արամ Աթեշյանին, «Մայր Աթոռը նրան թաքցնի», իրենք լոլիկներն ու ձվերը կնետեն Մայր Աթոռի ուղղությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով և հունիսի 24-ի ցերեկը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց Ձորի նախալեռնային և Սյունիքի հովտային շրջաններում կկազմի 34 աստիճան:
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ տուժածներ չկան, մեքենայի մի հատվածն է չնչին տուժել:
Հունիսի 18-ին, ժամը 14.20-ին, Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ոստիկանության Ամասիայի բաժին բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Արմինե Ի.-ն:
Հունիսի 19-ին, ժամը 5-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սուրեն Մ.-ին:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել:
Հունիսի 19-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունը, KfW-ն և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը 2015 թ. դեկտեմբերին կնքել էին վարկային համաձայնագիր, որով «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի իրականացման համար հատկացվել էր 83 միլիոն եվրո: Այդ միլիոններն այժմ ներառվելու են էլեկտրաէներգիայի սակագնում:
Հունիսի 19-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ հունիսի 18ին-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, քամուց պոկվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կլպեյան փողոցի թիվ 25 տան և անասնագոմի տանիքները:
Հունիսի 20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 21-24-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հունիսի 19-ին, ժամը 02.04-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 19-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած (շտապօգնությունը տեղում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գյումրու բժշկական կենտրոնի» ռադիոլոգ Նազանի Մալխասյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, որն օրինական ուժի մեջ չի մտել, նա դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման` բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով:
Ամեն տարի հունիսի 15-ին շահագործվում է Երևան-Բաթումի-Երևան գնացքը:
Գյումրիում սոցիալական խնդիրներ ունեցող բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք իրենց ապրուստը հոգում են պետությունից ստացած չնչին դրամական աջակցությամբ:
Հունիսի 18-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Կամո-Վռամշապուհ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել և նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015 թ. դիմել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC/ՏՍԽ) Հասարակական կազմակերպությունների հարցերով կոմիտեին՝ խորհրդակցական կարգավիճակ ստանալու հարցով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի Ամառանոցներ 22 փողոցի մոտ քաղաքացին ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է օգնություն:
«Վարորդներն ավելի շատ գումար են վաստակելու, իսկ ուղևորները ավելի քիչ ծախսելու: Մասնավորապես «Յանդեքս տաքսին» նոր սակագնով է աշխատելու՝ առաջին 2 կիլոմետրը 100 դրամ է լինելու, ինչից հետո յուրաքանչյուր կիլոմետրը` 100 դրամ»,- տեղեկացրեց նա: Թե որքան ժամանակ է գործելու նշյալ սակագինը հարցին` Դանիիլ Շուլեյկոն պատասխանեց. «Այս սակագինը մենք գրեթե միշտ կփորձենք պահել: Հնարավոր է, այն փոխվի բենզինի գնի հետ կապված»: