Բաժիններ՝

Ֆլեշի Բարսեղի տնից կատարված գողությունը հասնում է մի քանի միլիոնի. թանկարժեք գողոնը հայտնաբերվել է. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Ֆլեշի Բարսեղ» մականվամբ Բարսեղ Բեգլարյանի տնից գողացված մի քանի միլիոն դրամի հասնող գողոնը հայտնաբերվել է:

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործով ձերբակալված 3 անձանց մեղադրանք է առաջադրվել և նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հունիսի 10-ին՝ ժամը 03-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, մուտք էր գործել Արաբկիր վարչական շրջանում գտնվող Սեդա Մելիքսեթյանի առանձնատուն, որի բնակիչներն այդ պահին քնած են եղել, և հափշտակել երեք հատ հուշանվեր, բջջային հեռախոս ու դիմել փախուստի։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ տունը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին:

Նշված օրը ժամեր անց գողություն էր կատարվել նաև նույն վարչական շրջանի մեկ այլ բնակարանից: Շ.Մաթևոսյանի բնակարանից գողացել էին ոսկյա զարդեր, կանխիկ գումարն ու դիմել փախուստի։

Հարուցված քրեական գործերի շրջանակներում պարզվել էր, որ այդ երկու բնակարաններից հափշտակությունները կատարվել են նույն անձանց կողմից և գործերը միացվել է միևնույն վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս