Բաժիններ՝

Օդի ջերմությունը կբարձրանա միչև 34 աստիճան

Հայաստանի շրջանների զգալի մասում հունիսի 20-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին, հունիսի 21-24-ը՝ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով և հունիսի 24-ի ցերեկը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց Ձորի նախալեռնային և Սյունիքի հովտային շրջաններում կկազմի 34 աստիճան:

Հունիսի 20-ին‵ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ մինչ 15-20 մ/վրկ արագություն:

Հունիսի 21-24-ը երեկոյան սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս