![](/banners/BeFunky-design.jpg)
Քամին վնասել է տան և անասնագոմի տանիքները
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/qami1.jpg)
Հունիսի 19-ին, ժամը 09.01-ին ահազանգ է ստացվել, որ հունիսի 18ին-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, քամուց պոկվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կլպեյան փողոցի թիվ 25 տան և անասնագոմի տանիքները:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց մասամբ վնասվել է Հ. Ն.-ին պատկանող տան (մոտ 15 քմ) և անանսնագոմի տանիքները (մոտ 43 քմ):