Փաշինյանի չինական վոյաժը, ՇՀԿ-ին անդամակցելու ՀՀ-ի հայտը ևս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը և, մասնավորապես, Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը, ևս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը։

Այո, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի և ՇՀԿ-ի միջեւ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։

Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել և դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։

Ի դեպ, կա՛մ տգետ էին, կա՛մ էլ մանիպուլյատիվ՝ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին՝ ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցիացված անդամի կարգավիճակները։

Իրականում, երեկ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդ կազմակերպությունն ընդամենը միավորել է այդ երկու ստատուսները և այսպիսով արժեզրկել նաև Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված նիկոլական կուտը։

Իսկ թե ինչո՞ւ այդ նույն հռչակագիրը, անդրադառնալով այլ տարածաշրջաններին՝ Աֆղանստանից մինչև Գազա, չի անդրադարձել Հարավային Կովկասին և հայ-ադրբեջանական գործընթացին, առանձին վերլուծության հարց է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930