Թրամփի խորհրդականը քննադատել է Հնդկաստանի համագործակցությունը Ռուսաստանի և Չինաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրի և տնտեսական հարցերով խորհրդական Պիտեր Նավարոյին վրդովվեցրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի համագործակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Նա այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Գիտեք, Մոդին մեծ առաջնորդ է։ Ես չեմ հասկանում, թե ինչու է նա շփվում Պուտինի և Սի Ցզինպինի հետ, երբ նրա երկրում այդպիսի ժողովրդավարություն կա»,- ասել է քաղաքական գործիչը։

Նավարոն նաև նշել է, որ հնդկական էլիտաները օգտվում են Ռուսաստանի հետ համագործակցությունից, մինչդեռ երկրի սովորական քաղաքացիները, ըստ նրա, տնտեսական դժվարությունների են բախվում դրա պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930