Շինարարների թաղամասում հողի զանգվածը տեղաշարժվել է
Հունիսի 20-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների թաղամասում՝ 10-րդ դպրոցի հարևանությամբ, հունիսի 6-ին արձանագրված ակտիվացած սողանքային երևույթներից տեղում ստեղծված իրավիճակի գնահատման համար դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հողի զանգվածը տեղաշարժվել է, և ճեղքվածքը հասել է մինչև 58 սմ-ի (ավելացել է ևս 10 սմ-ով):
***
Հունիսի 15-ին, ժամը 11.06-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասի 10-րդ դպրոցի հարևանությամբ հունիսի 6-ին արձանագրված սողանքային գոտում նկատվել է տեղաշարժ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հողի զանգվածը տեղաշարժվել է 25-30 սմ, ինչի հետևանքով հողի ճեղքվածքը 10-15 սմ-ից հասել է 35-45 սմ: