Բաժիններ՝

ԱՄՆ-ում վայրէջքի ժամանակ երկու ուղևորատար ինքնաթիռներ ամբողջությամբ այրվել են

ԱՄՆ Կոլորադո նահանգի օդանավակայանում վայրէջքի ժամանակ օդում բախվելուց հետո երկու ուղևորատար ինքնաթիռներ ամբողջությամբ այրվել են։ Այս մասին հայտնել է New York Post թերթը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի առավոտյան Ֆորտ Մորգան օդանավակայանի մոտակայքում։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տեղեկատվության համաձայն՝ երկու ուղևորատար ինքնաթիռներ՝ Cessna 172-ը և Extra EA-300-ը, բախվել են միմյանց օդում, երբ փորձել են վայրէջք կատարել թռիչքուղու վրա:

Յուրաքանչյուր ինքնաթիռում եղել է երկուական մարդ։ Նշվում է, որ միջադեպի հետևանքով Extra EA-300-ի ուղևորներից մեկը մահացել է, երկրորդը վիրավորվել է և հոսպիտալացվել է մոտակա հիվանդանոցում, նրա վիճակի մասին ներկայումս տեղեկություններ չկան։ Cessna 172-ով թռչող երկու ուղևորները նույնպես թեթև վնասվածքներ են ստացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս