Հունիսի 22-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Վարդենիսի Հ. Արզոյան փողոցի թիվ 59 տան ավտոտնակում անհայտ հանգամանքներում պայթել է չպարզված առարկա, որի հետևանքով 1984 թ. ծնված Գրիշա Շաբոյանը վնասվածքներից տեղում մահացել է:
Ավետիք Իշխանյան խոսքով՝ երբ շարժումը երկու մասին բաժանվեց, ու սկսվեցին քննադատությունները, հասարակությունը շատ ավելին էր պահանջում նրանցից, քան պետք էր պահանջել:
Յուրաքանչյուր նման դեպք գտնվում է Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով «Արմենիա» բժշկական կենտրոնում 1 օրական երեխայի մահվան դեպքին:
«Դեռևս երեք զինծառայող վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: Այսօր Ռոլանդին կարողացել են նաև բակ իջեցնել»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում Կարապետ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքն իրականում ինքը չի գրել, այլ այն կեղծել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչը:
2016 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 19:15-ին, ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀԷԿ-ում հրաձիգը մահացել է գլխի շրջանում ստացած վնասվածքից:
Հունիսի 23-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձորի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 տան դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հռոմի պապի աղոթքները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կտարածվեն ամբողջ աշխարհով մեկ: Նրա ներկայությունը այդ հուշահամալիրում Թուրքիայի առաջնորդների սուր առարկությունների դեպքում հզոր բարոյական ապացույց է Անկարայի` արդարության հաստատմանը խոչընդոտող գործողությունների դեմ: Հռոմի պապը բացահայտ մարտահրավեր է նետում Թուրքիային, որը ջանում է ջնջել պատմության այդ հատվածը` միլիոնավոր հայերի, հույների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի տեղահանություններն ու սպանդը»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի նախաձեռնությամբ փոխգնդապետի ընտանիքին նոր բնակարան ստանալու հնարավորություն ընձեռվեց:
Հունիսի 24-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Անսպասելին այն էր, որ դրանից հետո՝ վարչապետի կողմից ունենալով նմանատիպ հանձնարարական, այդ նախագիծն արտահերթ նիստի ֆորմատով մտցվեց օրակարգ: Այդ ժամանակ անգամ ընթանում էր որոշակի բանակցային պրոցես և խոսվում այն մասին, որ՝ գուցե մենք ներառենք օրակարգում, բայց չքվեարկենք ու քվեարկությունը լինի աշնանային նստաշրջանի շրջանակներում, սակայն, կարծում եմ՝ այստեղ ավելի շատ գործեց երկու ֆենոմեն:
Հունիսի 23-ին, ժամը 01.00-ին, «Լանդ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել պատին:
Ինչպես տեղեկացնում է ռուսական հեղինակավոր «Վեդոմոստի» պարբերականը, ՌԴ Կենտրոնական բանկը զգուշացրել է Հայաստանի և Ղրղզըստանի ֆիկտիվ ներմուծման սխեմայի առկայության մասին:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ 383 միավոր տրանսպոր¬տային միջոցներն ամրացվեցին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ հետագայում օտարելու նպատակով:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հունիսի 23-ին, ժամը 00.50-ին, բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Գերասիմ Գ.-ն:
Երբ մոտ երկու ամիս առաջ իմ նկատմամբ շորթման համար ձերբակալվեց «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, չնայած հասարակության բացարձակ հավանությանը, հայտնվեցին մի քանի հոգի, ովքեր սկսեցին վատաբանել ինձ օրենքով շորթողին պատժելու իմ ցանկության համար:
Երթևեկելի կլինեն Աբովյան փողոցից Ամիրյան փողոց, Տիգրան Մեծ պողոտայից Նալբանդյան փողոց և Վազգեն Սարգսյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա և Նալբանդյան փողոց ուղղությունները:
Վերականգնման աշխատանքներից հետո աշուղներ Ջիվանու ու Շերամի արձանները կրկին իրենց տեղում են: Գյումրիում մարտի 13-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տապալվել էր Գյումրու «Կենտրոնական» զբոսայգու դիմաց գտնվող աշուղներ Ջիվանուն և Շերամին նվիրված արձանախումբը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 23-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Զովունի գյուղի ջրամատակարարումը:
Հունիսի 22-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջրաձորում ևս անօթևանության խնդիրը դեռևս լուծված չէ: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ գյուղի տները դարձել են վթարային:
Խուզարկությամբ թմրամիջոց և ներարկիչ հայտնաբերվեց:
Հայաստանում 2016 թվականի առաջին եռամսյակի դրությամբ կա 3 681 506 բջջային կապի բաժանորդ (ներառյալ (ոչ հեռախոսով) լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.74%-ով կամ 27 428-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.79%-ով կամ 28 887 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվ ող բաժանորդների թիվը 3 446 091 է: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.53%-ով կամ 18 400-ով, իսկ 2015թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել 1.22%-ով կամ 41 390 բաժանորդով:
Սխալ կազմակերպված քաղաքաշինությունը նպաստում է մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի վատթարացմանը և աղետների ռիսկերի աճին: ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի 4-րդ նիստի ընթացքում նման կարծիք է հայտնել «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Արցախ այցելողները Բերձոր չհասած` Աղավնո գետի ձախ ափին կարող են տեսնել նոր գյուղի շինարարությունը, որն իրականացնում է մի քանի տասնյակ սփյուռքահայերի Արցախ ռութս ինվեսթմենթ (ԱՐԻ) ներդրումային ընկերությունը` Ստեփանակերտի իշխանությունների հետ համատեղ:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մոր և որդու՝ Սիրիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Հունիսի 22-ից ծիրանի մթերումները սկսվել են «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում: Հունիսի 23-ից ծիրանի մթերումներ կսկսի իրականացնել «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 37 հասցեում, հունիսի 24-ից՝ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Ժիրայր Սէֆիլյանը երկու ամսով կալանավորվեց։
«Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար: Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ, իրականացնելու համար ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում «այց առաջին քրիստոնյա երկիր»: Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից»:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 423.3հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: