Բաժիններ՝

ՇՀԿ երկրների տնտեսությունը մոտեցել է 30 տրիլիոն դոլարի. Սի Ծինփին

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների տնտեսության ծավալը մոտեցել է 30 տրիլիոն դոլարի, աճում է կազմակերպության տնտեսական ազդեցությունը:

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Շանհայի համագործակցության կազմակերպությունն այսօր դարձել է խոշորագույն տարածաշրջանային կազմակերպությունն աշխարհում, որը միավորում է 26 մասնակիցների, որոնք համագործակցում են ավելի քան 50 բնագավառներում՝ միագումար տնտեսական ներուժով, որը մոտենում է 30 տրիլիոն դոլարի», – ասել է նա ՇՀԿ Պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստում:

Ինչպես նշել է Չինաստանի ղեկավարը, չնայած միջազգային ասպարեզում տիրող անկայուն իրադրությանը, ՇՀԿ պետությունները պետք է վճռականորեն առաջնորդվեն «շանհայական ոգով» և շարժվեն առաջ՝ չնայելով «ցնցումներով և վերափոխումներով լի ապագային»:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի է ունենում Թիենծինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Դրան մասնակցում են ավելի քան 20 պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս