Բաժիններ՝

Խորհրդակցություն ԱԻՆ-ում

Հունիսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 126 դեպքի:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ևս անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է 55.000 կրակոց, կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին կդիտվի հիմնականում առանց տեղումների և տաք եղանակ:

ՀՀ ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը զեկուցեց ԴիջիԹեք ամենամյա բիզնես ֆորումին մասնակցության մասին, որի ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և խթանման մի շարք հարցեր:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։

Տավուշի մարզային փրկարարական վարչությունից զեկուցեցին, որ հունիսի 16-ին Դեբեդ գետն ընկած մեքենայի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են: Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ավելացնել ներգրավված ուժերը և ՓԾ տնօրենի տեղակալներից մեկին գործուղել Տավուշի մարզ՝ տեղում համակարգելու որոնողական աշխատանքները:

ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը զեկուցեց, որ հունիսի 14-16-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացվել է Հաշմանդամների հանրապետական մարզական 14-րդ փառատոնը, որին մասնակցել է նախարարության 8 աշխատակից: Ս. Մխիթարյանի փոխանցմամբ՝ սեղանի թենիս, բասկետբոլ, ծանրամարտ և բազկամարտ մարզաձևերում աշխատակիցներն արժանացել են 8 ոսկե և 2 արծաթե մեդալի:

Շնորհավորելով հաղթանակների կապակցությամբ՝ նախարար Ա. Երիցյանը հորդորեց շարունակել ամենօրյա մարզումները՝ նորանոր հաջողությունների հասնելու համար: Նախարարը նշեց, որ մարզիկների հաջողությունները չեն անտեսվի և առաջարկեց լավագույններին ներկայացնել խրախուսման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս