«Առաջին անգամ անկեղծ կասեմ Ղազախստանի դիրքորոշումը՝ Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Նախ՝ Ղազախստանը ցավում է 1915թ. անմեղ զոհերի համար, նրանք զոհ գնացին հանուն ազատության, անկախության: Մենք գիտենք, որ հարցը շատ զգայուն է հայ ժողովրդի համար: Նախ, երբ խոսում ենք Ցեղասպանության ճանաչման մասին, պետք է այդ հարցն առաջին հերթին ուղղել, հասցեագրել նրան, ով մեղադրվում է դրանում: Հետո, Ղազախստանն էլ բավականին մեծ զոհեր է տվել 1920-30-ականներին, գիտեք, որ Ղազախստանում էլ սովից մահացել է բնակչության 40%-ը»:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հունիսի 20-ին Ստեփանավանում կայծակնահարվել է 79-ամյա տղամարդ։
2016թ. ապրիլին քաղաքացի Մովսես Մ.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չ.-ին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 145 հազ. ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում ՀՀ ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում կազմակերպել վարորդական վկայականի ստացումը:
«Այս երեխաները, ինչպես և ցանկացած այլ երեխա, իրավունք ունի հասակ առնել ընտանիքում կամ ազգականների: Որտեղ հնարավոր է, մենք պետք է համախմբենք մեր ջանքերը պաշտպանելու այս երեխաների իրավունքները և այդ կերպ օժանդակելով, որ պահպանվի ընտանիքը»,- ասաց դեսպան Միլսը:
Հունիսի 19-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Նարինե Ա.-ն, 1962 թ. ծնված Լիդա Ա.-ն և 2016 թ. ծնված Մամիկոն Ա.-ն:
Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալման և քրեական հետապնդման հարուցման կապակցությամբ նույն օրը որոշում է կայացվել սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասին:
Ոստիկանը հետապնդեց և վնասազերծեց ավազակային հարձակում կատարած դանակավորին:
«Ձերբակալվածների պահման վայրում քիչ առաջ մանրամասն զրույց ունեցա Ժիրայր Սեֆիլյանի հետ։
Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Կարեն Գ.-ն:
Յուրաքանչյուր հրավիրատոմսի վրա գրված է հայտագրված մասնակցի անուն, ազգանունը, ինչպես նաև՝ տոմսի թիվը, իսկ տոմսի հետևի մասում՝ քարտեզի վրա սլաքով ցույց է տրված այն փողոցը և վայրը, որտեղից մասնակիցը մուտք է գործելու Վարդանանց հրապարակ:
Անցած մայիսն ամենաշոգն է դարձել վերջին 137 տարում՝ բնորոշ մեծությունները գերազանցելով Ցելսիուսի 0,87աստիճանով: Այս մասին հայտարարել են ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների վարչության (NOAA) կլիմայագետները:
Համակուրսեցիների քեֆն ընդհատվեց դանակահարությամբ:
Հունիսի 20-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատերազմի դաշտում քաջերի շնորհիվ են կերտվում հաղթանակները: Մերօրյա հերոսներից մեկը Շիրակի մարզի Հովիտ գյուղի բնակիչ 19-ամյա կրտսեր սերժանտ Միքայել Սահակյանն է, որը Արցախյան պատերազմի մասնակից քաջորդիների օրինակով ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում խափանել է հակառակորդի ռազմական պլաններն ու անառիկ պահել հայրենիքի սահմանները:
Հաղորդում տեղի չունեցած հանցագործության մասին՝ սուտ մատնություն:
«Այնքան շատ են, որ մեկ էլ տեսար ցերեկը դուրս ենք գալիս, տանիքների վրա ու իրար հետ խաղում են: Դրանք ձագեր են, հաշվել ենք 3 հատ մեծ, 9 հատ փոքր: Մեզ այդպես չեն անհանգստացնում, չեն էլ վախենում մեզանից, նույնիսկ հանգիստ լուսանկարել ենք»,- նշեց Սոնա Եղիազարյանը՝ փաստելով, որ անցած տարիներին նման բան չի եղել:
Հենց նոր Ժիրայր Սէֆիլյանին Ձերբակալվածների պահման վայրից տեղափոխեցին Քննչական կոմիտե։
Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի 1-ին գումարտակի միլիցիոներ, միլիցիայի սերժանտ Արթուր Ներսիսյանը զոհվեց 1992 թվականի դեկտեմբերի 3-ին՝ Ղոչազի բարձունքում:
Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հունիսի 20-ին տեղի են ունենում «Ակոս» պարբերականի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության երրորդ լսումները: Մեղադրյալները` Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը, Ստամբուլի հետախուզական վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը և Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի հետախուզական բաժնի տնօրինությունում էմիրի պաշտոնը զբաղեցրած Էրջան Դեմիրը ներկա են լսումներին։
Այսօր Գյումրու Շատրվաններ թաղամասում՝ Մանուշյան 228/268 տնակում, հայտնաբերվել են մայր եւ որդի Հակոբյանների դիակները. մայրը՝ Սիրիկ Հակոբյանը՝ ծնված 1936 թվականին, եւ որդին՝ Սարգիս Հակոբյանը՝ ծնված 1956 թվականին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քննիչը հունիսի 20-ին որոշումներ է կայացրել` մեղադրյալներ, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի և գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին:
Դիմումում բարձրացված հարցերի եւ Մարդու իրավունքների պաշտպանին առանձնազրույցի ընթացքում ներկայացված տեղեկությունների մանրամասն ուսումնասիրության հիման վրա որոշում է կայացվել բողոքը քննարկման ընդունելու մասին:
Ստամբուլի իշխանությունները թույլ չեն տվել ամենամյա գեյ-շքերթի անցկացումը հունիսի 26-ին՝ պարզաբանելով, որ արգելքը թելադրված է «անվտանգութան եւ հասարակական կարգի նկատառումներով»: Շքերթի կազմակերպիչներն արգելքն անվանել են «Սահմանադրության եւ օրենքի կոպիտ խախտում» եւ հայտարարել, որ որոշել են դիմել դատարան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 20-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարի Թաղի 20-րդ փողոցի տներից մեկի պահարանում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գևորգ Դավթյանը հայտնեց նաև, որ Ժիրայր Սէֆիլյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
«Վերևում գրում են՝ շենքեր է գրավում, տելեստուդիա է գրավում, պետական հեղաշրջում է կատարում, բայց ուրիշ բանի կասկածանքով են այս մարդուն ձերբակալում: Նույնիսկ ցուցմունքներ են գրել այդ «հեղաշրջման» մասնակիցները, բայց Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալել են զենք ձեռք բերելու, փոխադրելու և պահելը կազմակերպելու կասկածանքով: Ինչպե՞ս հավատամ նրանց ասածին: Սա ինձ հիշեցնում է ահաբեկչական հայտնի խմբի վնասազերծումը, երբ Երևանը պետք է արյան ծով դարձնեին այդ մարդիկ 11 ինքնաձիգերով: Բա ի՞նչ եղավ, ինչո՞ւ ծպտուն չկա այն գործից»,- նկատեց Գ. Եղիազարյանը:
Փորձեցինք ճշտել՝ Գ.Հարությունյանի՞ արջը չի փախել, թե՞ նա արջ չունի: Հ.Պապիկյանը պատասխանեց. «Եթե որևէ կենդանի պահում է Հարությունյանը, դա մեղու է: Էն էլ թռչուն է, կենդանի չի»:
Որոշ կայքերի փոխանցմամբ՝ «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Ժիրայր Սէֆիլյանի հետ ձերբակալված անձանց անունները` Վարուժան Ավետիսյան, Արմեն Միքայելյան, Վիտո Դավթյան, Արմեն Լուսինյան, Էդուարդ Գրիգորյան, Երեմ Խոնդկարյան:
«Ժառանգության»պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քիչ առաջ այցելել է այսօր ավելի վաղ ձերբակալված Ժիրայր Սէեֆիլյանի՝ Լեպսիուսի փողոցում գտնվող բնակարան՝ փորձելով պարզել ձերբակալման հանգամանքները:
Ֆերդինանդ Առաքելյանը նաև հիշեցրեց Հռոմի պապին նվիրված՝ իր հեղինակած քանդակի մասին, որն անձամբ է նվիրելու Պապին. «Քանդակի իմաստը հենց Հռոմի պապի երազանքն է, նրա բոլոր տեքստերը՝ գնանք դեմ տգիտությանը: Քանդակում բոլորին իրար եմ կապել. կենտրոնում Հռոմի պապն է, հետո ձախ կողմում կանգնած են Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ իր հոգևորականներով, միանում են Հոլոքոստի ներկայացուցիչ ռաբբիները, բուդդայականության ներկայացուցիչը, Կիրիլը և մահմեդականները: Բոլորը եկել են Հռոմի պապի կոչով, քանդակը կոչվում է «Լռության րոպե»»: