«Պետպատվերի հետ կապված խնդիրներից տեղյակ չեմ». փոխնախարար Լենա Նանուշյան

Այսօր ԱԺ ֆինանսվարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին իշխանական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը պետպատվերի վերաբերյալ հարց ուղղեց` հետարքրքվելով՝ որևէ խնդիր կա՞, քանի որ մարզերում այդ խնդրի առնչությամբ  հարցեր են ուղղում մարդիկ։

«Պետպատվերի հետ կապված ես որևէ խնդրի մասին տեղյակ չեմ, պետպատվերը գործում է։ Եթե խնդիր կա, կխնդրեմ անպայման մեզ տեղեկացնեք։ Պետպատվերի իրականացման հետ կապված խնդիր չունենք, ամեն դեպքում ես նման խնդրի մասին տեղյակ չեմ»,- հակիրճ պատասխանեց Լենա Նանուշյանը։

Փոխնախարարի այս արձագանքից հետո մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր՝ Էդգար Հակոբյանը, նույնպես բարձրաձայնեց, որ պետպատվերի հարցում քաղաքացիները բախվում են խնդրի։

«Տիկին Նանուշյան, ասում եք, որ պետպատվերի հետ կապված խնդիր չկա, բայց կարծում եմ՝ խնդիր կա։ Իմ 5 տարեկան տղային մոտ 1 ամիս առաջ վիրահատել էին, ոչ Հայաստանում, հետո կոտրվածքի հետ կապված հրատապ խնդիր կար, անհրաժեշտ էր բժշկական միջամտություն, բարդություններ էր տվել։ Հիվանդանոցում ասացին, որ պետպատվեր չկա, ամեն դեպքում ես հնարավորություն ունեի այդ վճարը կատարելու՝ վճարեցի։ Սոցիալապես անապահով մեր հայրենակիցներն այդ դեպքում չգիտեմ, թե ինչ պետք է անեին։ Ինձ ասացին, որ պետք է հերթագրվեմ, բայց բժիշկն ասաց, որ հրատապ է, հետաձգելի չէ։ Եթե հերթագրվեի, մոտ 1 ամիս հետո իմ հերթը կհասներ»,- նշեց Էդգար Հակոբյանը։

Կարդացեք նաև

Լենա Նանուշյանի պատասխանը նույնն էր։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս