ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հունիսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին շրջվել է ձորը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցում են ՀՀ Նախագահ Սեւժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
Հունիսի 25-ին, ժամը 05.20-ին տեղեկություն է ստացվել, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տրակտորը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այն, ինչ որ հիմա կատարվում է՝ շատ անկայուն, աննորմալ եղանակային պայմաններ են:
Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է Հռոմի Պապը մատով զգուշացնում անվտանգության հայ աշխատակցին, ով «Զվարթնոց» օդանավակայանից իր «Renault» մակնիշի մեքենայով դուրս եկող Ֆրանցիսկոս քահանայապետին մոտեցող Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» մենաստանի կույսերի վրա գոչում է. «հետ արի, հետա արի….»:
Հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են հեղեղատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Մարտունու բժշկական կենտրոնի» բժիշկն առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի 300 000 դրամի չափով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատական տեղեկատվական կայքում օրերս հրապարակվել է այս գործով դատարանի կայացրած վճիռը:
Այց Առաջին Քրիստոնյա Երկիր / Օր առաջին:
Երեկ սկսվեց Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան: Այցն իսկապես կարևոր, աննախադեպ, պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է, որը ոչ միայն առաջիկա մի քանի օրերին Հայաստանը կդարձնի համաշխարհային ուշադրության ու քննարկումների առարկա, այլև մեծ ազդեցություն կունենա աշխարհում Հայաստանի, հայ ժողովրդի վերաբերյալ ընկալումների վրա:
Աղջկան տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն Հունիսի 24-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում դանակահարվել է 17–ամյա աղջիկ:
Ուժեղ ջրհեղեղի և սողանքի արդյունքում վնասված է Հայաստանը և Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի հատվածը: Սահմանը ժամանակավորապես փակ է: Վրաստանի Տնտեսության նախարարի խոսքերի համաձայն՝ «պետական բյուջեում նախատեսված են անհրաժեշտ միջոցներ աղետը չեզոքացնելու համար:
Գյումրիում ավարտին են մոտենու Հռոմի Սրբազան Քահանայապետի հյուրընկալման նախապատրաստական աշխատանքները:
Նորարարություն՝ ընդդեմ կոռուպցիայի:
Այժմ իրականացվում է Մատենադարանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի նպատակային ծրագիր՝ մեծադիր ձեռագրերի, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի հետազոտման ու գիտատեխնիկական մշակման ծրագիրը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան կատարած այցի առաջին օրը հասցրել է թվիթերյան իր էջում գրառում կատարել:
Գյումրիում կատարված մոր և որդու սպանությունն արագ բացահայտվեց: Մանրամասներ:
Հռոմի Պապ նորին Սրբություն Ֆրանցիսկոսը և իր պատվիրակության անդամները Հայաստան կատարած այցի առաջին օրը համտեսել են հայկական ծիրանն ու լավաշը ու շատ են հավանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
Ոստիկանությունը շարունակում է անհաշտ պայքարը ապօրինի անտառահատումների դեմ:
Այսօր լրագրողները Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի հետ հանդիպման ժամանակ հարց ուղղեցին. ինչո՞ւ Հռոմի Պապը ««Range Rover» կամ «Bentley» ավտոմեքենաներով չի շրջում՝ ինչպես հայ հոգևորականներն են Հայաստանում և արտերկրում շրջում:
Հռոմի պապ նորին Սրբություն Ֆրանցիոսկոսը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին նվիրել է Տիրամոր խճանկար, իսկ կաթողիկոսը Պապին նվիրել է գավաթ-սկիհ:
Փողոցի տեսագրող սարքը արձանագրել է գողությունը:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ունեցած իր ելույթում արտասանել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստան» բանաստեղծությունից մի հատված:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը հուզել ու դրական զգացողություններ է առաջացրել ոչ միայն հայաստանաբնակների, այլև արտասահմանցիների ու սփյուռքահայերի մոտ: Պապին տեսնելու, նրա օրհնությունը ստանալու նպատակով նրանք շտապել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայողներ Գոռ Տերզիկյանը և Պետրոս Քյուրտյանը ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց պաշտոնեական լիազորությունների շրջանակից:
Այսօր Հայաստանում իր ելույթում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին օգտագործել է «ցեղասպանություն» բառը:
Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը նախագահի նստավայրում ունեցած ելույթի ժամանակ 1915 թվական հայ ժողովրդի նկատմամբ կատարվածը որակեց որպես «ցեղասպանություն»: Այդ արտահայտությունը բուռն ընդունվեց մեդիա կենտրոնում հավաքված օտարազգի լրագրողների կողմից, որոնք ծափահարեցին ու ողջունեցին Պապի ելույթը:
ՀՀ Նախագահի նստավայրում սկսվել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ընդունելությունը, որտեղ նախատեսված է հանդիպում ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը և Սրբազան Քահանայապետը ՀՀ Նախագահի նստավայրի «Ոսկեզօծ» դահլիճում առանձնազրույց են ունեցել:
«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը հունիսի 24-ին շրջանառության մեջ դրեցւմ «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ, որոնք ձևավավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մե
Հունիսի 24-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գետը վարարել է, գյուղը ջրալցվում է: