
Դիտարկումների ողջ պատմության ընթացքում 2016 թվականի մայիսն ամենաշոգն է եղել

Անցած մայիսն ամենաշոգն է դարձել վերջին 137 տարում՝ բնորոշ մեծությունները գերազանցելով Ցելսիուսի 0,87աստիճանով: Այս մասին հայտարարել են ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների վարչության (NOAA) կլիմայագետները:
«Այս տարի կլիմայի վիճակը մեզ հարկադրում է խիստ անհանգստանալ: Անհավատալի բարձր ջերմաստիճանները, սառցի հալման տեմպերը մարտին եւ մայիսին, որոնք մենք սովորաբար չէինք տեսնում մինչեւ հուլիս, գերսաստիկ անձրեւները եւ այլ բաներ. այս ամբողջի համար արտասովոր ուժգին էլ Նինիոյին կարելի է մեղադրել սոսկ մասնակիորեն: Այն, ինչ աննորմալ էր, դառնում է նորմա»,- հայտարարել է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությանը կից Կլիմայի ուսումնասիրման ծրագրի ղեկավար Դեւիդ Քառլսոնը:
Ընթացիկ կլիմայական անոմալիաների եւ մայիսին գերբաձր ջերմաստիճանների գլխավոր պատճառներից մեկը, բացի էլ Նինիոյի անսպասելիորեն ուժեղ ֆենոմենից, ինչպես փորձագետները նշում են NOAA-ի զեկույցում, ըստ երեւույթին, մարդն է. մայիսի վերջին մթնոլորտում CO2-ի բաժինը վերջնականապես գերազանցել է մեկ միլիոնի հաշվով 400 մասի հոգեբանական նշագիծը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: