Այդ ժպտացող լուսանկարների ետևում այս «հաջողության» իրական գինն է․ Վարդան Օսկանյան

Հ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է․

«Ահա և՛ վերջապես Հայաստանը, և՛ Պակիստանը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը՝ մի քայլ, որը ներկայացվում է որպես «ձեռքբերում»։

Պակիստանը երեք տասնամյակ շարունակ հրաժարվում էր ճանաչել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Իսկ հիմա, իբր, կարող ենք ունենալ «բարեկամական հարաբերություններ»։ Ինչ հիանալի դիվանագիտական հաղթանակ։

Չես կարող չմտածել՝ եթե հայ ժողովրդին ընտրություն առաջարկվեր՝ փաստացի անկախ հայկական Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Իսլամաբադի հետ դիվանագիտական կապերի միջև, ո՞րը կընտրեին։

Այդ ժպտացող լուսանկարների ետևում այս «հաջողության» իրական գինն է՝ հազարավոր հայերի կյանքեր, Լեռնային Ղարաբաղի կորուստ և 150,000 մարդու բռնի տեղահանում իրենց հայրենի հողից։ Բայց ոչինչ, առնվազն արձանագրություն ստորագրեցինք։ Սա հաստատ հիանալի կերևա ԱԳՆ տարվա ամփոփիչ հաշվետվության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930