Պուտին-Մոդի հանդիպումը անվանել են «լիմուզինային դիվանագիտություն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումը և նրանց համատեղ ուղևորությունը Aurus-ով դարձավ լիմուզինային դիվանագիտության օրինակ։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

«Նման դեպքերը թույլ են տալիս Պուտինին ցուցադրել Aurus-ը համաշխարհային առաջնորդներին, ինչը միաժամանակ այն դարձնում է դիվանագիտական ​​գործիք և հնարավորություն է տալիս բարձրացնելու ռուսական արտադրության պրեմիում մեքենաների հեղինակությունը արտասահմանում»,- նշում է գործակալությունը։

Ավելի վաղ Պուտինը և Մոդին երկկողմ բանակցությունների էին մեկնել Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ժամանակ։ Հնդկաստանի վարչապետը կիսվել է ուղևորության լուսանկարով և ընդգծել, որ Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցները միշտ շատ իմաստալից են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930