Ստամբուլում արգելել են ամենամյա գեյ-շքերթի անցկացումը

Ստամբուլի իշխանությունները թույլ չեն տվել ամենամյա գեյ-շքերթի անցկացումը հունիսի 26-ին՝ պարզաբանելով, որ արգելքը թելադրված է «անվտանգութան եւ հասարակական կարգի նկատառումներով»: Շքերթի կազմակերպիչներն արգելքն անվանել են «Սահմանադրության եւ օրենքի կոպիտ խախտում» եւ հայտարարել, որ որոշել են դիմել դատարան: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Անցյալ շաբաթ ծայրահեղ-ազգայնական թուրքական խմբավորումներից մեկը հանդես էր եկել ակցիան տապալելու սպառնալիքներով, եթե իշխանությունները չարգելեն այն:

Անցյալ տարվա հունիսին Ստամբուլում ոստիկանությունը ռետինե գնդակներ եւ ջրանետեր էր օգտագործել գեյ-շքերթի մասնակիցների դեմ:

Ոստիկաններն ուժ են գործադրել այն բանից հետո, երբ բողոքողներն սկսել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ֆաշիզմի մեջ մեղադրող լոզունգներ հնչեցնել: Բացի այդ, շքերթը համընկել էր մուսուլմանների համար սուրբ ամսվա` Ռամադանի հետ, ինչն առաջացրել էր շատ մուսուլմանների դժգոհությունը:

Մինչ այդ գեյ-շքերթները Ստամբուլում անցկացվել էին 11 անգամ, եւ դրանց անցկացման ընթացքում որեւէ լուրջ միջադեպեր տեղի չէին ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս