Բաժիններ՝

Գյումրիում հայտնաբերվել են մայր և որդի Հակոբյանների դիակները. Galatv.am

Galatv.am. Այսօր Գյումրու Շատրվաններ թաղամասում՝ Մանուշյան 228/268 տնակում, հայտնաբերվել են մայր եւ որդի Հակոբյանների դիակները. մայրը՝ Սիրիկ Հակոբյանը՝ ծնված 1936 թվականին, եւ որդին՝ Սարգիս Հակոբյանը՝ ծնված 1956 թվականին: 1_640x421

Տեղի ունեցածի մասին ահազանգել են վերջիններիս հարեւանները, երբ ելումուտ չեն նկատել, նրանց երկու օր չեն տեսել, ու այդ մասին տեղյակ են պահել 80-ամյա Սիրիկ Հակոբյանի հարսին՝ Ռիտա Հակոբյանին, ով տարիներ շարունակ որդու հետ միասին առանձին է բնակվում: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ ամուսնուց բաժանված է եղել, սակայն որդու հետ հաճախակի է այցելել նրանց: Վերջին անգամ հեռախոսազանգով են շփվել՝ հունիսի 18-ին, դրանից հետո որեւէ տեղեկություն չի ունեցել նախկին ամուսնուց եւ սկեսրոջից: 3_640x421

Դեպքի վայրում էին ՇՄ ոստիկանության, դատախազության եւ քննչական բաժնի ներկայացուցիչները: Իսկ տնակում ուսումնասիրություններ իրականացրեցին համապատասխան մասնագետներն ու փորձագետները: 4_640x421

Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը մեզ փոխանցեց, որ նախնական տեղեկություններով մայր եւ որդի Հակոբյանների մահվան պատճառը թունավորումն է եղել, սակայն իրականացվելու է դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո ամեն ինչ ավելի պարզ կդառնա: 5_640x421

Տարածքում ապրող հարեւաններն էլ մեզ փոխանցեցին, որ ընտանիքն ապրում էր սոցիալական ծանր պայմաններում, եւ մայր եւ որդի Հակոբյաններին հաճախակի են տեսել թաղամասի աղբարկղերի մոտ ուտելիք հայթայթելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս