Բաժիններ՝

Գյումրիում Հռոմի պապի պատարագի 25 000 հայտագրվածների հրավիրատոմսերն արդեն բաժանվում են

Գյումրու Վարդանանց հրապարակում հունիսի 25-ին Ֆրանցիսկոս պապի ձեռամբ մատուցվելիք Սբ Պատարագի հրավիրատոմսերն արդեն տպագրված են և բաժանվում են մասնակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդարանից: Գյումրիում հայտագրված մասնակիցները հրավիրատոմսերը վերցնելու են հայ կաթողիկե առաջնորդարանից՝ մինչև հունիսի 22-ը` ներառյալ, ժամը 10:00-16:30-ը և Երևանում՝ Քանաքեռի Սբ Գրիգոր Նարեկացի ժողովրդապետությունից, մյուս համայնքներում հրավիրատոմսերը կբաժանվեն ժողովրդապետերի միջոցով:

Յուրաքանչյուր հրավիրատոմսի վրա գրված է հայտագրված մասնակցի անուն, ազգանունը, ինչպես նաև՝ տոմսի թիվը, իսկ տոմսի հետևի մասում՝ քարտեզի վրա սլաքով ցույց է տրված այն փողոցը և վայրը, որտեղից մասնակիցը մուտք է գործելու Վարդանանց հրապարակ:

«Հրավիրատոմսերը անվճար են: Չպետք է հավատալ այն ստահոդ լուրերին« թե հրավիրատոմսերը վաճառվում են և կամ տրամադրվում տուրիստական գործակալությունների կողմից: Հրավիրատոմսերը կտրամադրվեն բոլոր հայտագրվածներին»,-»Արմենպրես»-ին ասացին առաջնորդարնից:

Տոմսերը բաժանվում են մոտ 25.000 հայտագրված մասնակիցների:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930