Փեզեշքիանը խոսել է Ռուսաստանի և Իրանի միջև գործընկերային համաձայնագրի նշանակության մասին

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը կնպաստի Թեհրանի և Մոսկվայի միջև կապերի ամրապնդմանը, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ես լիովին կիսում եմ Ձեր կարծիքը, որ մեր հիմնական համաձայնագրի ուժի մեջ մտնելը կնպաստի երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, ինչպես նաև մեր հարաբերությունների ընդլայնմանը բոլոր ոլորտներում։ Այս փաստաթուղթը Իրանի խորհրդարանում վավերացվել է բոլորովին վերջերս», – ասել է նա Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Իհարկե, Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը մեր հարաբերությունների զարգացման ևս մեկ խթան է, մենք դա ողջունում ենք»,- հավելել է Փեզեշքիանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930