Բաժիններ՝

#ՀԻՄԱ. Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ. ՎԵՐԱՆՈՐՈԳՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԱԿՏ. #ՈՒՂԻՂ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերանորոգման աշխատանքները խիստ մտահոգություններ են առաջացրել հասարակության շրջանում։

Արդեն մեկ շաբաթ է՝ հասարակության տարբեր ներկայացուցիչներ ահազանգում են, որ ՀՀ իշխանությունը ոչ թե վերանորոգում է, այլ պարզապես ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Գրեթե ամեն օր մարդիկ բարձրանում են հուշահամալիր՝ հասկանալու համար՝ ինչ է տեղի ունենում իրականում։

Այսօր ակտիվիստ և բլոգեր Էդուարդ Հայրումյանը նույնպես գնացել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 168.am հետ զրույցում ներկայացրեց իր մտահոգությունները։

«Առաջին անգամ չէ, երբ այս շինարարական ընկերությունը կատարում է վատ որակի աշխատանքներ, ու ես բարձրաձայնում եմ։ Ընկերությանը, որը վերանորոգում է հուշահամալիրը, բոլորս ծանոթ ենք «Փակ շուկայի» գետնանցման, նաև Նոր Հաճնի կամրջի վերանորոգումից։ Հիմա այս կազմակերպությանը վստահված է մեր երկրի թիվ մեկ հուշահամալիրի վերանորոգումը։

Կարդացեք նաև

Այդ մարդիկ չունեն հուշարձանի հետ աշխատելու առնվազն դրական փորձ, չունեն որևէ մասնագետ, որը երբևէ վերանորոգել է թեկուզ մի հուշաքար։ Հիմա չենք կարող նկարել, որովհետև «պերֆերատորներով» աշխատանքը չկա, բայց մենք տեսանք, որ 7 հատ զուբիլ են ջարդել, որ կարողանան մի քարը հանեն։

Սկզբում խոսում է ճարտարապետը՝ Սաշուր Քալաշյանը, ով ասում է, թե նորմալ է, բայց բարձրացրած աղմուկից հետո ասում է, որ «հըռկոպալի» գործ են անում։ Այդ աշխատանքների տենդերին մեկ հոգի է մասնակցել ու շահել 800 մլն դրամ, ԿԳՄՍ նախարարի խոսքն է։ Արդեն ցույց եմ տվել, թե ինչպես են հնդիկ բանվորները հուշակողոթի մույթերից հանած քարերը շպրտում՝ որպես շինաղբ»,- նշեց Էդուարդ Հայրումյանը։

Մեր զրուցակիցը նաև ցույց տվեց ոռոգման համակարգի վրա իրականացրած աշխատանքները՝ ընդգծելով բացթողումները։

«Սա նոր քաշած ոռոգման ցնցուղներն են, հին խողովակները կտրել ու թողել են այստեղ, չեն հանել, սարքել են «սիզամարգ». տեսնում եք արդյունքը, երբեք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքն այսքան անխնամ չի եղել»,- շեշտեց Էդուարդ Հայրումյանը։

Ծիծեռնակաբերդում գտնվող քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ հուշահամալիրը հայ ազգի համար եկեղեցու նման մի բան է, ինչպես կարող են նման բան թույլ տալ։

«Ես այստեղ միայն ավերվածություն եմ տեսնում, որը խորը ցավ է ինձ պատճառում։ Մասնագետ չեմ, բայց ամբողջությամբ նորից նույն տեսքով պետք է վերականգնվի։ Սա այն հուշահամալիրն է, որը մեզ համար սրբավայր է, մեզ համար եկեղեցու նման մի բան է»,- նշեց քաղաքացին։

Մեր զրուցակից քաղաքացիներից մեկի բնորոշմամբ էլ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցողը նման է վանդալիզմի։

Նրա կարծիքով՝ այս ամենի մասին հասարակությունը պետք է տեղյակ լիներ նախապես, հանձնաժողով կազմեին, որտեղ պետք է ընդգրկեին մասնագետների։

«Պետք է պատասխանատվության ենթարկվեն այս ամենի պատասխանատուները»,- նշեց քաղաքացին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս