
Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Տյանցզին քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Զրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի առաջնորդի նստավայրում՝ «Ritz-Carlton» հյուրանոցում:
ՇՀԿ+ գագաթնաժողովի միջոցառումների ավարտից հետո Պուտինը և նրա հյուրը տեղափոխվել են հյուրանոց։ Ռուսաստանի առաջնորդին ուղեկցում էին արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը, տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը։