Բաժիններ՝

Դոննարումման ՊՍԺ-ից տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի». հայտնի է տրանսֆերի արժեքը

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կշարունակի իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում: Իտալացի դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», սոցիալական ցանցերում հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տվյալներով՝ գործարքի արժեքը կազմում է 39 միլիոն եվրո:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Դոննարումման կարող է «Մանչեսթեր Սիթիում» վաստակել մինչև 15 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։

Անցյալ մրցաշրջանում Դոննարումման մասնակցել է բոլոր մրցաշարերի 47 խաղի, որոնցից 17-ում նա անառիկ է պահել դարպասը:

Transfermarkt պորտալի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930