Բաժիններ՝

Բալեկյանի փոխարեն ֆուտբոլի հավաքական կգա Սիմոնյանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նորբերտո Բալեկյանը չի միանա հավաքականին:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:Նորբերտո Բրիասկո Բալեկյանի փոխարեն Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել Էրիկ Սիմոնյանին:

Սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։

Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս