Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 6 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Շատ բան չգիտեմ, պատմությունս փոքրիկ է, բայց եւ շատ թանկ: Հայրական կողմով մերոնց մի մասը Կարսից են եղել, մյուս մասը Նախիջեւանից: Պապիկս պատմել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ իր նորածին հորեղբայրը խեղդվելով մահացել է. Երբ տանեցիներն արագ-արագ իրերն են հավաքել եւ տեղադրել կառքի վրա, այդ ժամանակ պապիս նորածին հորեղբայրը մնացել է այդ իրերի արանքում ու խեղդվել:
Նախօրեին Սյունիքի մարզում 25-ամյա մի երիտասարդ մուտք գործելով համագյուղացի մի կնոջ տուն փորձել է նրան բռնաբարել:
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Հայկական զինված ուժերի կողմից զենքի ձեռքբերումը երբեք հատուկ փուլային բնույթ չունի: Այս մասին այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դրանք միշտ եղել են մշտականոն գրաֆիկով, և, ըստ էության, 2004-2005թթ. հետո աննախադեպ մասշտաբի են եղել: Նա նշեց, որ զենքերի, այդ թվում՝ նորագույն զենքերի ձեռքբերումը շարունակվելու է:
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անեն հասարակության անդամները, երբ երիտասադրների մի մասն իրենց պարտքն է համարում բանակ չգնալ, ասաց, որ իր կարծիքով՝ հասարակությունն այդ ուղղությամբ կարող է աշխատել՝ այդպիսի մարդկանց վրա հանրային ճշում գործադրելով:
Ռուսաստանում հայտնաբերված հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան:
«Հատկապես ռուսական զենքի դեպքում ոչ մի լավ բան 80-ականներից հետո դեռ չի ստեղծվել: Բառիս բուն իմաստով՝ չի ստեղծվել»,- այս մասին այսօր ԵՊՀ-ում հանդիպման ընթացքում հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մամուլով շրջանառվող «7 պոզավոր սատանայի տպավորություն թողող» T-90, «Солнцепек», «Смерч» զինատեսակները ստեղծվել են 80-ական թվականներին:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Ուժեղացված ծառայությունը Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում է:
Բազմաթիվ բնակարաններից գողություններ կատարողները հայտնաբերվեցին: Եռյակը նաև կողոպուտ էր հեղինակել:
Հակառակորդը փաստացի մեծ խնդիր էր իր առջև դրել՝ այդ թվում հիմնական հարվածը հասցնել կենտրոնից, իսկ թևերից՝ շեղող, աջակցող հարվածներ: Այս մասին այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հյուսիսից և հարավից հասցված հարվածները, ըստ էության, հիմնականում շեղող հարվածներ էին, ուժերն իրենց վրա վերցնող հարվածներ, որոնց պետք է հետևեր հիմնական հարվածը կենտրոնից:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքի բնակչին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրատվամիջոցներին տարածել է մի գրություն, որում, մասնավորապես, ասվում է, որ քաղաքապետարանում իբր քննարկվել է հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարականներ իջեցնելու հարցը՝ անչափահասների հասարակական-քաղաքական ակտիվությունը կասեցնելու նկատառումով: Ավելին, տիկին Բախշյանը հեռուն է գնացել և հստակ անուններ է նշել՝ այդ իրողության առնչությամբ համեմատություններ և վերլուծություն կատարելով:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց «Ռոլեքս» տեսակի ժամացույց հափշտակած անձի ինքնությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ վարչական համալիրում ապրիլի 25-ին հանդիպել է մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին:
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով բնաջնջել արցախահայությանն ու բռնի ուժով տիրանալ մեր պատմական հողերին: Քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում թշնամին օգտագործեց իր ունեցած գրեթե բոլոր զինատեսակները, ներառյալ ծանր հրետանի և օդուժ: Թիրախ դարձան ոչ միայն մեր մարտական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը՝ Թալիշը, Մատաղիսը, Մարտակերտը և այլ համայնքներ շփման գծի երկայնքով»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ Մարտակերտի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց «Ռոլեքս» տեսակի ժամացույց հափշտակած անձի ինքնությունը. 2016 թվականի մարտի 28-ին քաղաքացի Ա.Գալստյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմանն երում, Հյուսիսային պողոտայում հափշտակել են իր «Ռոլեքս» տեսակի ժամացույցը:
Ապրիլի 24-ին Ավստրիայի խոշոր երկրամասերից մեկի` Տիրոլի կենտրոն Ինսբրուկ քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Տեղի հայ համայնքի, ինչպես նաև՝ ասորական և եզդիական համայնքների ջանքերով և Ինսբրուկի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված խաչքարի բացման արարությանը մասնակցել են ազգությամբ հայ և օտարերկրացի հարյուրավոր քաղաքացիներ ոչ միայն՝ Ինսբրուկից, այլ նաև՝ Ավստրիայի այլ քաղաքներից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել առաջնագծում զոհված ու վիրավոր երևանաբնակ զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները
«Ոստիկանապետն առնվազն պետք է ներողություն խնդրի: Որքան էլ այսօր ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը փորձեց մեկնաբանել երեկ տեղի ուենցածը, այնուամենայնիվ բոլորին ակնհայտ է, տեսնում են, տեսանյութ կա, կարող են ծանոթանալ եւ որեւէ կերպ չի մեղմում ոստիկանապետի պահվածը երեկ Ծիծեռնակաբերդում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիրանույշ Պապյանը:
Մոսկվայի Բուտիրսկայա բանտում գտնվող Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն ապրիլի 24-ին կտրուկ վատացել է, նա անգամ կորցրել է գիտակցությունը: Բարերարն այժմ գտնվում է բանտային բուժմասում:
Հանրապետությունում մարտ ամսվա առանձին օրերի ընթացքում արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը:
Ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 27-30-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան):
Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։
«Երեկ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ոստիկանության պետի արտահայտած միտքը որոշ անձանց կողմից սխալ է ընկալվել և տարբեր թյուր մեկնաբանությունների ու շահարկումների առիթ տվել: Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին»:
Քաղաքացի Հեղինե Հ.-ն տեղեկություններ է հայտնել ՀՀ մաքսային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ կաշառք պահանջելու վերաբերյալ: