Քննչական կոմիտեում 98 հաղորդում է ստացվել

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 21-ի դրությամբ, ստացվել է 98 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ստացված հաղորդումներից 45-ը՝ Երևանում, 13-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի, 9-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի, 7-ը՝ Արագածոտնի, 8-ը՝ Տավուշի, 6-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 1-ը՝ Սյունիքի մարզերում։

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930