Ոստիկանությունը պարզաբանում է
www.hetq.am կայքում հրապարակված «Քաղաքացին իր հասցեում հաշվառված 3 անծանոթ անուն է հայտնաբերել» հոդվածի համաձայն՝ խմբագրությունն ահազանգ է ստացել Կենտրոն համայնքի բնակիչ Արփի Պողոսյանից, ով Կենտրոն եւ Նորք Մարաշ ընտրատարածքի թիվ 9/44 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս ընտրացուցակում իր` Չարենցի 159 հասցեում, հայտնաբերել էր 3 անծանոթ անձանց անուններ`Կուլկուլեան Ազնիվ Գէորգիի, Կուլկուլեան Յարություն Գէորգիի, Քէօֆթէեան Մարի Շուքրիի: Քաղաքացու պնդմամբ` նախօրեին ԿԸՀ-ից ծանուցում են ստացել միայն իր ընտանիքի անդամները, վերոնշյալ անձանց անուններով ծրարներ չեն եղել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է: Ազնիվ Գէորգի Կուլկուլեանը, Մարի Շուքրիի Քեօֆթէեանը և Յարություն Գէորգի Կուլկուլեանը Երևան քաղաքի Չարենցի փ. տուն 159 հասցեում հաշվառվել են համապատասխանաբար 01.08.2013թ., 13.06.2013թ. և 11.11.2013թ.: Ընդ որում, նշված հասցեն ընդգրկում է երկու ընտանիքների պատկանող տարբեր բնակելի տարածություններ: Հաշվի առնելով այն, որ անձինք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և բնակչության պետական ռեգիստրում ունեն հաշվառումներ ՀՀ բնակության վայրի հասցեներով, նրանց տվյալներն իրավաչափորեն ընդգրկվել են ընտրողների ցուցակներ:
Ընդ որում, նշված անձանց տվյալներն առկա են եղել նաև նաև նախորդ համապետական ընտրությունների ցուցակներում, այն ժամանակ 10/22 ընտրական տեղամասում: