Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է

2017թ-ի ապրիլի 2-ին համացանցում հրապարակվել է մասնավորապես «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հաղորդագրությունն այն մասին, թե իբրև քրեակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ և ավելացրել, որ կտրոն տրամադրելու վերաբերյալ ազատազրկված անձանց պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփի մեջ և լքել տարածքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։

Նույն հաղորդագրության համաձայն` բոլոր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է տիրում և դա մի նպատակ է հետապնդում. որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկը, իսկ մյուսները` դեն նետեն:

Քրեակատարողական ծառայությունն ի գիտություն պարզաբանում է, որ ընտրական հանձնաժողովների կազմավորման, դրանց գործունեության կազմակերպման, ինչպես նաև տեղամասային կենտրոններում քվեարկությունը կազմակերպելու իրավասությունը վերապահված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, տարածքային ընտրական հանձնաժողովներին և տեղամասային ընտրական հանձնաժողովներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930