Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ին՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն-2016» (Freedom of the Press 2016) զեկույցը, որտեղ կազմակերպության ներկայացուցիչները գնահատել են մամուլի վիճակը աշխարհի 199 երկրում։
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ ստացվել է ԴՆԹ փորձաքննության եզրակացությունը, հիմնավորվել է, որ անձը Ռուբեն Բալյանն է, ում բջջային հեռախոսաքարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ:
Ապրիլի 27-ին, ժամը 04.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան 2-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանական զինուժի կողմից ԼՂ շփման գծի մերձակա բնակավայրերի նկատմամբ իրականացվող հրթիռակոծությունների մասին ԼՂՀ իշխանություններն իրազեկում են Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը:
Ապրիլի 26-ին, ժամը 09.30-ին, «ՎԱԶ-21033» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:
Այս պահին ղարաբաղա-ադսրբեջանական սահմանի շփման գծում համեմատաբար ավելի հանգիստ իրավիճակ է: Այս մասին 168.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ձայնային տեսանյութ է տեղադրել, որտեղ ադրբեջանցիների հեռախոսազրույցներ են:
Այս հարցը պետք է բարձրացնել Կարմի խաչի միջազգային կոմիտեում, այլ միջազգային կազմակերպություններում:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ մահացածը 37-ամյա Արմեն Հովհաննիսյանն է: Միաժամանակ կոմիտեց հայտնեցին, որ դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ քննությունը շարունակվում է, նշանակված փորձաքննության եզրակացությունտ դեռևս չի ստացվել:
Լրագրող Էդիկ Բաղդասարյանը, ով այդ օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գիշերը մեկ զոհ ենք ունեցել։ Մեր հրետանին նորից փայլուն է աշխատել»։
Նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ազնավուրին շատ դուր եկան «Թումո»- ի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես «Թումո»-ի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները: Նա նշեց. «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»»։
Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում և, արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սև գործը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում ողջ գիշերը հակառակորդը կրակել է հրետանային միջոցներից։ «Արձակել է մոտ 550 հրետանային արկ բոլոր տրամաչափերի։ Հատկապես շատ էին խփում Մարտակերտի ուղղությամբ»,- ասված է գրառման մեջ։
Ապրիլի 27-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տևական քննարկումներից հետո երեկ որոշվել է՝ գազի գինն իջեցնել նաև շարքային սպառողների համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե մինչ այս բնակիչը 1000 խմ-ի համար վճարում էր 156 000 դրամ, այժմ կվճարի 146 000։
ՀՀ կառավարությունը փոխհատուցելու է 2015 թվականի ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների հետևանքով Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը պատճառված վնասը` Տավուշի մարզպետարանին հատկացնելով հատկացնելով 8 մլն 935 հազար դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 28-ի նիստի օրակարգում:
Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման եւ նրանց պոտենցիալն օգտագործելու համար»:
Երեկ հետաքրքրվել էինք պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե մամուլում լուրեր եղան, որ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը տեղեկացված է եղել թշնամու զորաշարժի մասին և դրան ուշադրություն չի դարձրել, այդպե՞ս է։
Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:
Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ապրիլի 27-ին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման ընդհատումներ կլինեն Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչաական շրջաններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան հակամարտ ուժերի շփման գծում հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում մահացու վիրավորում ստացած 24-ամյա պայմանագրային զինծառայող Տիգրան Մխիթարի Պողոսյանը Շիրակի մարզի Հոռոմ գյուղից էր:
եր հայրենիքի զինվորը կանխեց նոր ցեղասպանությունը, թշնամու առջև որպես ամուր վահան կանգնեց մեր զինակից եղբայրությունը: Ցավոք մեր ժողովուրդների ցեղասպանությունը դեռևս չի ավարտվել, բայց մեզ բնաջնջել երբեք չի լինի ինչպես իր խոսքում ասաց, ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը: Մենք հաղթահարել ենք դժվարությունները և փառք Աստծո գիտենք նաև հաղթել:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա: