ՀՎԿ անդամները ներկայացել են որպես «Արժանապատիվ սպաներ» կասկածելի դ/կ անդամ. armtimes.com
«Հայկական վերածնունդ» կուսակցության որոշ անդամներ Գյումրիում, մտնելով ընտրատեղամասեր, ներկայացել են որպես «Արժանապատիվ սպաներ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչներ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության դիտորդ Ռուբինե Վարդանյանը:
«Երկու քաղաքացի, մտնելով տեղամաս, նախ ներկայացան որպես «Հայկական Վերածնունդ» կուսակցության անդամներ եւ նշեցին, որ կուսակցության դիտորդներն են: Երբ նրանց ասացի, որ դիտորդը պետք է անկողմնակալ լինի, նրանք ներկայացան «Արժանապատիվ սպաներ» կազմակերպության դիտորդներ: Ես այդ կազմակերպության իսկության մասին փորձեցի ճշտել Երեւանի մեր գործընկերներից, բայց նրանք նշեցին, որ դա կասկածելի կազմակերպություն է: Մենք փորձելու ենք առաջիկայում ճշտել, թե նրանք ովքեր են»,- armtimes.com-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության դիտորդ Ռուբինե Վարդանյանը:
Մանրամասները՝տեսանյութում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։