
Քննչական կոմիտեում 73 հաղորդում է ստացվել

ՀՀ քննչական կոմիտեում, ժամը 19-ի դրությամբ, ստացվել է 73 հաղորդում͵ որոնք առերեւույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ստացված հաղորդումներից 27-ը՝ Երևանում, 11-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի, 7-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի, 7-ը՝ Արագածոտնի, 8-ը՝ Տավուշի, 3-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 1-ը՝ Սյունիքի մարզերում։
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։