Քննչական կոմիտեում ստացվել է 52 հաղորդում

ՀՀ քննչական կոմիտեում` ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ստացված հաղորդումներից 24-ը՝ Երևանում, 7-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի, 5-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի, 5-ը՝ Արագածոտն, 2-ը՝ Տավուշ, 1-ական՝ Արմավիրի և Սյունիքի մարզերում։

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Տեսանյութեր

Լրահոս