Իրավապահ մարմինների կողմից առավել ամբողջական տեղեկատվություն կհրապարակվի ավելի ուշ:
Թեեւ ամերիկյան մամուլը շրջանցում է «ցեղասպանություն» բառը, այդուհանդերձ Հայոց ցեղասպանության 1Օ1-րդ տարելիցին, ինչպես նաեւ Ջորջ Քլունիի Հայաստան կատարած այցին անդրադարձել են ամերիկյան գրեթե բոլոր գլխավոր թերթերը։
Ապրիլի 26-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը։ Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշեց, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։ «Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելեց Գասպարյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հայտարարություն է տարածել Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքների վերաբերյալ։
Կիրակի օրը Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ չղջիկների հերթական միջադեպն է արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այնտեղ կրկին բանդաները դուրս են եկել մեկմեկու դեմ, եւ էլի բանը հասել է կրակոցներին: Իհարկե, իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, թե նախօրեին տեղի ունեցածը, որի արդյունքում Վահե Մանուկյանը հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել, սովորական կենցաղային վիճաբանություն է: Սակայն իրականում Վարդենիսում արդեն մի քանի տարի է՝ տարբեր բանդաներ պայքարում են ոսկու հանքանյութի վերահսկման համար:
«Հնարավո՞ր է, որ պայթող նյութը եղել է այդ նստատեղին նստած անձի մոտ»,- լրագրողի հարցին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց «Այո, հնարավոր է»։ Նա նշեց, որ այդ նստատեղին նստած անձի ինքնությունը դեռեւս հայտնի չէ, աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։
Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):
Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
Հաստատված կարելի է համարել, որ պաթյունը պայմանավորված չէ ավտոբուսի տեխնիկական անսարքությամբ։ Այսինքն՝ ավտոբուսում եղել է պայթուցիկ։ Սակայն չի կարելի պնդել, որ սա ահաբեկչական ակտ է: Խնդիրն այն է, որ պայթյունի հետևանքով ավտոբուսից պոկված երկաթյա թիթեղներից և ոչ մեկի վրա բեկորներից առաջացած անցքեր չկան։
Հայաստանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ մայրաքաղաքում քաղաքային ավտոբուսի պայթյունի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են:
Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած կնոջ վիճակը կայուն ծանր է:
Երկու պայթյուն է եղել. ականատես:
Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունից փոքր հեռավորության վրա գտնվող Yerevan.Today-ի օպերատոր Արտյոմ Սարգսյանը ոչ պրոֆեսիոնալ ապարատով նկարահանել է փողոցը՝ պայթյունից մեկ-երկու րոպե անց:
Այսօր Հալաբյան փողոցում ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ՝ մեկ զոհ, 7 վիրավոր. անհրաժեշտ է օգնություն:
Երևանի ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել: Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ՀՀ գլկխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը գրել է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շտապ խորհրդակցություն չի հրավիրել։ Քիչ առաջ 168․am-ի զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն, անդրադառնալով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններին այն մասին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ավտոբուսի պայթյունից անմիջապես հետո խորհրդակցություն է հրավիրել, ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատվում են Հալաբյան փողոցում տեղի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածք ստացած երկու քաղաքացիներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի և վառելանյութի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
Հարցն այն է՝ սա ահաբեկչական ա՞կտ է, թե ինչ-որ մեկը ռազմամթերք տեղափոխելիս է եղել՝ առանց ահաբեկչության նպատակի և պայթյունը հնչել է ակամա։
Հարգելի համաքաղաքացիներ, ապրիլի 26-ին վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը:
Հալաբյան փողոցում պայթած 63 համարի ավտոբուսը պատկանում է մասնավոր ընկերության: Այս մասին 168.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:
Ապրիլի 25-ին, 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում:
Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում այսօր պայթած ավտոբուսի վարորդը ողջ է: Այս մասին այսվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պող. 2, 4, 6, Կասյան փող. 1, 3, Հակոբյան փող. 2 համարների ջրամատակարարումը:
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պայթյուն Երևանի Հալաբյան փողոցում:
Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 6 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Շատ բան չգիտեմ, պատմությունս փոքրիկ է, բայց եւ շատ թանկ: Հայրական կողմով մերոնց մի մասը Կարսից են եղել, մյուս մասը Նախիջեւանից: Պապիկս պատմել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ իր նորածին հորեղբայրը խեղդվելով մահացել է. Երբ տանեցիներն արագ-արագ իրերն են հավաքել եւ տեղադրել կառքի վրա, այդ ժամանակ պապիս նորածին հորեղբայրը մնացել է այդ իրերի արանքում ու խեղդվել: