Աղվան Վարդանյանը դիմել է գլխավոր դատախազին. հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե
Արագածոտնի մարզի Փարպի գյուղի տեղամասերում տեղի ունեցած խառնաշփոթի, ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՔԿ-ի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Դեպքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին է դիմել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ և նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը: Դիմումը ևս կցվել է վերոնշյալ հրապարակումներին: