Բաժիններ՝

Արման Սահակյանը պարզաբանում է՝ ինչ հանգամանքներում է մահացել 77-ամյա կինը

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի  Արման Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում է նախընտրական իրենց շտաբում մահացել 77-ամյա Սուսաննա Հարությունյանը։

«Ընտրատարածքի հարակից տարածքում ապրող բնակչուհի է եղել, եկել է ընտրությունների, այդ ճանապարհին վատ է զգացել իրեն, մեր ներկայացուցիչները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել։ Տարել են մեր շտաբ, զանգել են շտապօգնություն, բայց, ցավոք, հնարավոր չի եղել կյանքը փրկել»,- պարզաբանեց Ա. Սահակյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:45-ի սահմաններում ահազանգ է ստացվել Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Հասրաթյան 16 շենքում գործող ընկերություններից մեկում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչներն այնտեղ հայտնաբերել են 77-ամյա Սուսաննա Հարությունյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս