Հայության համար բախտորոշ այս փուլում մենք իրավունք չունենք ստեղծելու ներքին լարվածության օջախներ: Առկա խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձերը պառակտում են մեր ժողովրդին, արտաքին լուրջ մարտահրավերների պարագայում շեղում մեր հավաքական զգոնությունը՝ թուլացնելով այն ներքին անկայունության փորձություններով, իսկ դա չի կարող բացասաբար չազդել Հայրենիքի սահմանները խիզախորեն հսկող մեր ժողովրդի զավակների տրամադրության վրա:
Հայտնում եմ ձեզ, որ անցած 3-4 օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված և հարգված անձինք են: Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը ևս ձերբակալված է: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Շարունակեք նման վերաբերմունք և վաղը 10 հազարների փոխարեն հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս կգան փողոց, առանց որևէ մեկի կոչին սպասելու կամ առանց հավատալու քաղաքական ընդդիմությանը կամ որևէ գործչի: Իշխանությունները երբեք պատժիչ գործողություններ չպետք է կիրառեն սեփական ժողովրդի նկատմամբ:
Սայադը ցուցարար չի եղել, ընդամենը հորեղբոր տուն գնալիս է եղել, որը ժամանակավոր Մոսկվայից է եկել ու Սարի թաղում բարեկամի տանն էր մնում: Քանի որ երթուղայինների համար ճանապարհ չի եղել, փակել են, որոշել է այդ ճանապարհը ոտքով անցնել՝ առանց իմանալու, որ այդ մասում ցույց կլինի:
ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Էս անգամ լրիվ համը հանել եք, արա: Ինչքան ասինք ոստիկանները էլի մեր հայ տղեքն են, էդքան թքիք մեր վրա, արա:
Այս սկզբունքները խախտելու դեպքում, անկախ նրանից, թե ինչ «վեհ» նպատակներով են դրանք խախտվել (օրինակ՝ քաղաքացու կյանքի համար վտանգավոր է ՊՊԾ գնդի մոտ գտնվելը և այդ «շահի» համար նրան պետք է «հիմնավոր» վախեցնել, որ այլևս չվերադառնա), հասարակության մոտ առաջանում են անարդարության, անպաշտպան լինելու, անվստահության և ատելության զգացումներ։ Եվ հաշվի առնելով ապրիլյան քառօրյա դեպքերի համատեքստում դրսևորված մեր հասարակության համարձակ կեցվածքը, թվարկված բացասական զգացումները մարդկանց մղում են առավել ակտիվ գործողությունների։
Առաջիկա 5 օրերին ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում ակտիվորեն կպահպանվի:
«Քիչ առաջ ֆաքսով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկեցինք Արամ Պավելի Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի դիմումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի հատկանիշներով»,- գրել է Կարեն Մեժլումյանը:
Կոչ եմ անում Ազգային Ժողովի իմ գործընկեր-պատգամավորներին` անկանխատեսելի հետագա զարգացումները, բախումներն ու նոր անցանկալի միջադեպերը կանխարգելելու նպատակով ՝ որպես կենդանի վահան գտնվենք բոլոր այն վայրերում, որտեղ հավանական են նոր բախումներ, որպեսզի հնարավոր լինի կանխել հավանական ու անդառնալի զարգացումները»:
Վաղ առավոտից իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ: Առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ:
«Սասնա ծռեր» խմբավորումը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է տարածել, որ «Սասնա ծռերից» Էդվարդ Գրիգորյանը երեկ տեղափոխվել է Մասիվի հինանդանոց, սակայն փաստաբանները, փնտրելով նրան բոլոր հիվանդանոցներով, չեն գտել։
Երեկ Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարաձությունների արդյունքում ձերբակալվել է նաև Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Անդրիաս Ղուկյասյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմած 50 քաղաքացուց 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն։ Այս պահին այստեղ հիվանդանոցային բուժում է ստանում 13-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկ քաղաքացու աչքը վիրահատվել է, հեռացվել է վնասված ակնագունդը։
Երեկ Խորենացի փողոցից և Սարի թաղից բերման ենթակված 165 քաղաքացիներից 26-ը ձերբակալվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից` նշելով, մյուսներն ազատ են արձակվել:
Հուլիսի 29-ին բազմահազար խաղաղ ցուցարարների և Սարի թաղի բնակիչների դեմ ՀՀ ոստիկանության լայնածավալ բռնությունները լցրեցին հանրության համբերության բաժակը։ Այս պահին բուժհաստատություններում գտնվող ծեծված, խոշտանգված, վիրավոր անձանց թիվը տասնյակների է հասնում։
Երեկ Երևանի Սարի թաղ հատվածում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտորն է տեղափոխվել 50 մարդ, որից 36-ը դուրս է գրվել, մեկը տեղափոխվել է այրվածքաբանական կենտրոն:
Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում տուժել են նաև բողոքի ցույցերին չմասնակցած «Սարի թաղի» բնակիչներ, լուսաձայնային նռնակներն ու ծխանռնակներն ընկել են տարածքի տների վրա, որի արդյունքում բռնկվել են հրդեհներ:
Հուլիսի 30-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանում Էրեբունի համայնքում գտնվող Վարդավառի լճում քաղաքացին ջրահեղձ է լինում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ գիշեր Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում 16 վիրավոր է տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, որից 7-ը դուրս են գրվել, մնացել են 9-ը:
Գյումրիում բոլոր բեման ենթարկվածներն ազատ են արձակվել: Հուլիսի 29-ի երեկոյան ոստիկանության կողմից Գյումրու «Կումայրի» ու «Մուշի» բաժիններ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին լուսադեմին ձերբակալել են: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա եղբայրը՝ Արշակ Մարտիրոսյանը:
Երեկ Երևանի Խորենացի փողոցից և Սարի թաղից ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 165 քաղաքացի։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Անարգանքի սյունին պետք է գամվեն եւ օրենքի ողջ խստությամբ պատժվեն այն բոլոր հասարակական, քաղաքական, կուսակցական գործիչները, ովքեր կամա, թե` ակամա, գիտությամբ, թե` անգիտությամբ, խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիներին տանում են արգելված գոտիներ, ըստ այդմ` դեպի բախման, դեպի արյունահեղության:
Խիստ դատապարտելի ու անթույլատրելի է ցուցարարներին զանգվածային կերպով բերման ենթարկելու և նրանց նկատմամբ անմարդկային բռնություններ կիրառելու փաստը, իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառումը, ինչն ուղեկցվել է նրանց առողջությունը վնասելով և գույքը ոչնչացնելով:
Հուլիսի 30-ին, ժամը 00.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։
Իշխանությունը ճակատագրական սխալ արեց: Այսօրվանից սկսած, նրա ու ժողովրդի միջև անդունդ է, ու այդ անդունդի մի եզրին ՄԵՆՔ ենք, իսկ մյուսին ՆՐԱՆՔ: